«Տիխո Բրահե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
 
Երբ համաճարակը ետ քաշվեց, Բրահեն մի քանի ուղևորություն կատարեց՝ սկզբից իր հայրենիք, հետո Ռոստոկ Վիտենբերգ, [[Բազել]] և, վերջապես, [[Աուգսբուրգ]], որտեղ ժամանեց [[1569]] թվականի ապրիլին։Այստեղ նա մնաց երկու տարի և տեղի արհեստավորներին զգալի գումար վճարեց մի շարք աստղագիտական գործիքների համար, որոնք պատրաստվել էին Բրահեի գծագրերի հիման վրա, այդ թվում տասնմեկ մետրանոց [[Բարձրաչափ(աստղագիտական գործիք)|բարձրաչափ]]ի, կիսա[[վեցանկյան]] և մեկուկես մետրանոց տրամագծով [[երկնային գլոբուս]]ի համար։
Այդ գլոբուսը նրա հպարտության ըհատուկ առարկան էր և Բրահեն չբաժանվեց նրանից մինչև իր կյանքի վերջը<ref>{{Ռուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|էջեր=34}}</ref>: Գլոբուսը իրեն ստեղծողից 120 տարի ավելի երկար ապրեց և մահացավ [[1728]] թվականին Կոպենհագենում տեղի ունեցած հրդեհի ժամանակ։ Միաժամանակ Բրահեն ուսունասիրումուսումնասիրում էր աստղագուշակություն և ալքիմիա։
Բրահեն նոր գործիքները անմիջապես օգտագործեց աստղագիտական դիտումների համար։ Այդ տարիներին նա նամակագրական կապերի մեջ էր հայտնի գիտնականների հետ, նրանց մեջ էր [[1569]] թվական Աուգսբուրգ այցելած [[Ռամե, Պիեռ դե լա|Պյոտր Ռամուս]]ը: Գիտական աշխարհում Բրահեի հռչակը մեծանում էր<ref>{{Ռուսերեն գիրք |автор=Берри А. |заглавие=Краткая история астрономии|էջեր=120 }}</ref>:
[[1571]] թվականին Տիխո Բրահեն լուր ստացավ իր հարազատ հոր՝ Օտտեի ծանր հիվանդության մասին և լքեց Աուգսբուրգը։ Օտտե Բրահեն [[1571]] թվականի մայիսին մահացավ կալվածքը հավասար իրավունքներով թողնելով Տիխոյին ու նրա փոքր եղբայր Երգենին։ Շուտով Բրահեն աստղագիտության և ալքիմիայի պարապմունքների համար կալվածքում ստեղծեց հագեցած լաբորատորիա, համատեղ իր քեռի Սթեն Բիլլի հետ նա հիմնադրեց թղթի և ապակու արտադրության երկու ֆաբրիկա<ref>{{Ռուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|էջեր=41}}</ref>: Տարվելով այդ հոգսերով Տիխոն համարյա թողել էր աստղագիտական դիտումները, սակայն հանկարծակի դեպքը վերադարձրեց նրան իր նախկին զբաղմունքին։