«Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
== Պատմություն ==
Նկարչական դպրոցը ստեղծվել է [[1921 թվական]]ին՝ [[Ժողովրդական կոմիսարների խորհրուրդ|Ժողովրդական կոմիսարների խորհրդ]]ի հատուկ դեկրետով, [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ի ստորագրությամբ, [[ՀԽՍՀ]] առաջին լուսժողկոմ [[Աշոտ Հովհաննիսյան (նկարիչ)|Աշոտ Հովհաննիսյանի]]ի օրոք։ Սկզբնապես կոչվել է «[[Գեղարդ]]» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում, [[1938 թվական]]ին՝ գեղարվեստական ուսումնարան, [[1941]] թվականին վերանվանվել է [[հայ]] մեծ [[նկարիչ]] [[Փանոս Թերլեմեզյան]]ի անունով և կարճ ժամանակահատվածում դարձել գեղարվեստի միջնակարգ լավագույն կրթարաններից մեկը։
 
Առաջին տնօրենն է եղել [[Հովհաննես Թադևոսյան]]ը, որը գլխավորել է ուսումնական աշխատանքներն ու կազմել դասատուների կազմը։ Հաստատության ակունքներում են կանգնած ժամանակին [[Եվրոպա]]յի լավագույն կենտրոններում՝ [[Վիեննա]]յում, [[Փարիզ]]ում, [[Մյունխեն]]ում, [[Մոսկվա]]յում, կրթություն ստացած և մեծ հեղինակություն վայելող արվեստագետներ [[Մարտիրոս Սարյան]]ը, [[Վրթանես Ախիկյան]]ը, [[Ստեփան Աղաջանյան]]ը, [[Սեդրակ Առաքելյան]]ը, [[Վահրամ Գայֆեճյան]]ը, [[Գաբրիել Գյուրջյան]]ը, [[Հակոբ Կոջոյան]]ը, [[Արա Սարգսյան]]ը և այլք։ [[1927]] թվականին ուսումնարանը տվել է իր առաջին շրջանավարտները, որոնց թվում էին անվանի հայ գեղանկարիչներ [[Մհեր Աբեղյան]]ը, [[Սեդրակ Ռաշմաճյան]]ը, [[Բաբկեն Քոլոզյան]]ը, [[Արմեն Չիլինգարյան]]ը և այլք։ Մյուս տարիների շրջանավարտներից են [[Հովհաննես Զարդարյան]]ը, [[Գրիգոր Խանջյան]]ը, [[Ղուկաս Չուբարյան]]ը, [[Մարիամ Ասլամազյան]]ը, [[Արա Բեքարյան]]ը, [[Էդուարդ Իսաբեկյան]]ը, [[Կարապետ Տիրատուրյան]]ը և այլք։