«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 81.
Կոլբերի ակտիվ ձեռնարկումների շնորհիվ աճում էր գաղութային առևտուրը։ Արդեն XVII դարի II կեսից Անտիլյան կղզիներում Ֆրանսիացիների կողմից սկսվեց աճեցվել շաքարի ճակնդեղ, ծխախոտ, ավելի ուշ սուրճ։
Պլանտացիաներում աշխատելու համար Լա-Ռոշել և Ատլանտյան օվկիանոսի այլ նավահանգստներից բերվում էին աղքատներ1։ Այնպես, որ պլանտացիաներում մահացած հնդկացիներին մեծ ուշադրություն չէին դարձնում, իսկ եկամուտներն էլ այդ պլանտացիաներից մեծ չէր։ Հետագայում այստեղ աշխատելու համար բերվեցին ստրուկ սևամորթներ, որոնք բերվում էին Աֆրիկայում գտնվող Գվինեական ծոցից՝ ֆրանսիական նավերով։ Ստրուկների առևտրով զբաղվում էին Նանտի, Բորդոյի հարուստ առևտրականները։ Ստրկավաճառությունը մեծ ծավալներ ընդունեց XVII դարի II կեսին և ամբողջ XVIII դարում։
Ֆրանսիական գաղութային էքսպանսիան տարածվեց նաև աշխարհի մյուս շրջաններում։ 1674 թվականին տեղի բակչությանբնակչության ապստամբությունը Մադագասկարի Ֆորտ-Դովին կետում, բերեց նրան, որ այն լիկվիդացվեց։ Սակայն չնայած այդ ամենի 1686 թվականին Մադագասկարը հայտարարվեց ֆրանսիական տիրապետության տակ։ Կառուցվեցին նոր կետեր, որոնք Մադագասկարը պետք է կապեին Հնդկաստանի հետ (Բորբոնե, Իլ-դե-Ֆրանս)։ այստեղ հիմնվեցին շաքարի, սուրճի, կակաոյի պլանտացիաներ։
Ֆրանսիական գաղութային նվաճումները տարածվեցին նաև Հնդկաստանում, որտեղ 1668 թվականին Օստ-Հնդկական ընկերությունը հոմնեց առաջին ֆակտորիա՝ Սուրատը Բոմբեյում։ 1701 թվականին Պոնդիշարին հայտարարվեց ֆրանսիական տիրապետության կենտրոն։ Հնդկաստանից արտահանում էին մետաքս, թեյ, ներկեր։
XVII դարի կեսերի գաղութների համար պայքարը հիմնականն էր Եվրոպայի երկրների համար, որտեղ գլխավոր դերը խաղում էին Ֆրանսիան ու Անգլիան, որոնց ֆինանս Արդեն 1713 թվականին Ուտրեխտի պայմանագրով Ֆրանսիան Անգլիային զիջեց մեծ թվով գաղութներ Ամերիկայում։