«Չարլզ Սանդերս Պերս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Դասախոսել է [[Հարվարդի համալսարան|ՀարվարդՀարվարդի]]ի, Բալթիմորի, [[Բոստոնի համալսարաններ]]ում, եղել Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի ([[1877]] թվականից) և Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Գոյաբանության մեջ Պիրս պլատոնյան օբյեկտիվ իդեալիզմի ոգով պատկերել է կեցության կառուցվածքը կատեգորիաների աստիճանակարգության ձևով (վերացական էություններ, անհատական առարկայական գոյացություններ, մարդկային մտածողության ընդհանուր հասկացություններ։
 
Գիտության մեթոդաբանության մեջ Պիրս էմպիրիզմի ոգով մշակել է գիտելիքի ձևավորման և նրա հիմնավորվածության ուսմունք, որն անվանել է պրագմատիցիզմ։ Գիտությունը համոզմունքների (''belief'') մի համակարգ է, որը լուծում է տեսական և գործնական դժվարությունները․ տրամաբանական կշռադատությունը, գիտական հետազոտությունն այդ դժվարությունները հաղթահարելու, կասկածները փարատելու և հաստատ համոզմունքների հասնելու ընթացքն է։