«Սեբաստիան Կուրց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Խմբագրում եմ|Armenmir}}
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''Սեբաստիան Կուրց''' ({{lang-de|Sebastian Kurz}}; {{ԱԾ}}), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ: 2013 թվականի դեկտեմբերի 13-ից պաշտոնավարում է [[Ավստրիա]]յի արտաքին գործերի նախարարի պաշտոնում<ref>{{cite web|url=http://www.bbc.co.uk/news/25407573|title=Austria swears in EU's youngest foreign minister Sebastian Kurz|publisher=BBC News|date=16 December 2013}}</ref>: Համարվում է աշխարհի ամենաերիտասարդ արտաքին գործերի նախարարը:
 
== Վաղ տարիներ և կրթություն ==
Սեբաստիան Կուրցը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 27-ին [[Վիեննա]]յում: Հայրը եղել է ինժեներ, մայրը՝ ուսուցչուհի<ref>[http://www.profil.at/articles/1326/560/360846/sebastian-kurz-prinz-gutgelaunt ''Sebastian Kurz: Prinz Gutgelaunt'' profil.at vom 13. Dezember 2013,]</ref>: Մեծացել է [[Վիեննա]]յի [[Մայդլինգ]] շրջանում, որտեղ մինչ օրս բնակվում է: 1996 թվականին ընդունվել է ''Bundesgymnasium und Bundesrealgymnasium Erlgasse'': 2004 թվականին ավարտելով բուհը, մեկ տարի ծառայել է [[Ավստրիա]] ԶՈՒ-ում: Այնուհետև սովորել է [[Վիեննայի համալսարան]]ի իրավագիտության ֆակուլտետում և երբ 2011 թվականին նշանակվեց ինտեգրացիայի հարցերով պետական քարտուղարի պաշտոնում, ընթանում էր նրա ուսումնառության 13-րդ սեմեստրը<ref>[http://www.heute.at/news/politik/Sebastian-Kurz-Ich-kenne-Strache-Er-hetzt;art422,552668 heute.at Sebastian Kurz: «Ich kenne Strache. Er hetzt.» vom 21. April 2011]</ref>:
 
== Երիտասարդ քաղաքական գործիչ ==
17 տարեկանում Կուրցը դարձել է Ավստրիական ազգային կուսակցության (ԱԱԿ) անդամ, իսկ 23 տարեկանում գլխավորել է կուսակցության Վիեննայի կոմիտեն<ref>[http://www.aif.ru/politics/world/1066690 Министром иностранных дел Австрии назначен 27-летний студент юрфака]</ref>: 2009 թվականին ընտրվել է ԱԱԿ-ի երիտասարդական թևի առաջնորդ: 2010- 2011 թվականներին եղել է [[Վիեննա]]յի քաղաքային խորհրդի անդամ:
 
[[2011]] թվականի ապրիլին դարձյալ նշանակվել է ինտեգրացիայի հարցերով պետական քարտուղարի պաշտոնում: 2013 թվականին ընտրվել է [[Ավստրիա]]յի խորհրդարանի անդամ:
 
== Ավստրիայի արտաքին գործերի նախարար ==
2013 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար՝ [[Վերներ Ֆայման]]ի կառավարության օրոք: Կուրցի խնդրանքով նախարարությանն են կցվել նաև սոցիալական ինտեգրացիայի վերաբերող պետական լիազորությունները: Ներկայումս համարվում է ամենաերիտասարդ արտաքին գործերի նախարարը ոչ միայն ամբողջ աշխարհում , այլ նաև Ավստրիայի ողջ պատմության ընթացքում:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
* [https://www.sebastian-kurz.at/ Սեբաստիան Կուրցի անձնական կայք]
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ]]