«Ներզատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: է: → է։ (2), բ: → բ։ (6), դ: → դ։ (12), ը: → ը։ (40), Թ: → թ։ (2), ի: → ի։, լ: → լ։ (2), կ: → կ։ (3), մ: → մ։ (18), ն: → ն։ oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6.
20-րդ դարի 60-ական թվականներին անգլիացի հյուսվածաքիմիկոս Է. Պիրսը մի շարք օրգաններում հայտնաբերեց բջիջներ, որոնք ընդունակ էին ամինաթթուների նախորդներ կլանել, ապա կարբօքսիլացնել և դրանց մնացորդներից սինթեզել պեպտիդային հորմոններ։ Այս բառերի ({{Lang-en|Amine Precursor Uptake and Dekarboxy}}) սկզբնատառերով Պիրսը նշված բջիջների համակարգն անվանեց APUD-համակարգ, իսկ բջիջները՝ ապուդոցիտներ։ Ապուդոցիտների մի մասը միաժամանակ սինթեզվում է նաև ներզատական գեղձերում։
 
Որոշ նեյրոններ արտադրում են հորմոններին նմանվող նյութեր, այդ իսկ պատճառով դրանք կոչվում են [[նեյրոհյութազատիչ բջիջ|նեյրոներզատիչ բջիջբջիջներ]]ներ, իսկ արտադրվող նյութերը՝ [[նեյրոհորմոն]]ներ: Շատ [[միջնորդանյութ]]եր ([[մեդիատոր]]ներ) կարող են հանդես գալ նաև որպես հորմոններ (օրինակ՝ [[դոֆամին]]ը)։
 
== Հորմոնների բնորոշումը ==
Տող 13.
 
Օրգանիզմում կան նաև խառը գեղձեր ([[ենթաստամոքսային գեղձ]], [[սերմնարան]]ներ, [[ձվարան]]ներ), որոնք միաժամանակ համարվում են արտազատիչ և ներզատիչ գեղձեր։
Ներզատական գեղձերն են՝ [[մակուղեղ]]ը ([[հիպոֆիզ]]ը), [[վահանագեղձ]]ը, [[հարվահանագեղձ]]երը, [[մակերիկամ]]ներն ու [[էպիֆիզ]]ը: Իսկ ենթատեսաթումբը ([[հիպոթալամուս]]ը) համարվում է թե նյարդային, թե ներզատական օրգան։
Հորմոններ արտադրող ներզատական բջիջներ կան նաև [[ուրցագեղձ]]ում, [[դեղին մարմին|դեղին մարմնում]], [[ընկերք]]ում, <nowiki>[[ստամոքս]]</nowiki>ում, աղիներում, [[արյունատար անոթ]]ներում, [[սիրտ|սրտում]], [[երիկամ]]ներում և [[ուղեղ]]ում:
Ներզատական գեղձերի գործունեության կարգավորումն իրականացվում է [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի կողմից, որում իր կարևոր դերն ունի [[հիպոթալամուս]]ը: Վերջինիս նեյրոներզատական բջիջներն ուղեղի տարբեր մասերից եկող ազդակները վերափոխում են հյութազատիչ գործընթացի և ազդում այլ ներզատական գեղձերի վրա։
Կենտրոնական նյարդային համակարգի և հիպոթալամուսի կարգավորիչ ազդեցությունները ներզատական գեղձերի վրա կատարվում է անմիջականորեն կամ հիպոֆիզի միջոցով։ Հորմոններն էլ իրենց հերթին հետադարձ կապի սկզբունքով ազդում են ԿՆՀի կարգավորիչ կենտրոնների վրա։
 
Տող 25.
* Պարաբիոզի մեթոդ։ Վիրահատման միջոցով երկու կենդանիների մոտ առաջացնում են խաչաձև արյունամատակարարում և կենդանիներից մեկի որևէ գեղձը հեռացնում։
* Նշակիր ատոմների մեթոդ։ Օգտագործում են ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցով որոշում են գեղձի ֆիզիոլոգիական ակտիվությունը, հորմոնների սինթեզի արագությունն ու շատ այլ ցուցանիշներ։
* Գենետիկական և մոլեկուլային մեթոդ։ Մեծ զարգացում է ապրում հատկապես վերջին տարիներին, և դրա միջոցով ուսումնասիրում են հորմոնների սինթեզի, ազդեցության, հիվանդությունների առաջացման գենետիկական հիմունքները։ Լայնորեն կիրառում են գենային ինժեներիայի հետազոտման մեթոդները։
* Կլինիկական մեթոդ։ Ուսումնասիրում են գեղձի ախտահարման ժամանակ առաջացող կլինիկական փոփոխությունները։
* Լաբորատոր մեթոդ։ Ուսումնասիրում են օրգանիզմի հեղուկներում հորմոնների կամ դրանց տրոհման արգասիքների առկայությունը։
* Գործիքային մեթոդ։ Կատարում են ներզատական գեղձերի ռենտգենային նկարահանում, կիրառում են ուլտրաձայնային և համակարգչային տոմոգրաֆիայի մեթոդներ։
* Էքսպլանտացիայի մեթոդ։ Օրգանիզմից առանձնացված գեղձը տեղադրում են հատուկ միջավայրերում և ուսումնասիրում։
* Վարքաբանական մեթոդ։ Բազմաթիվ հետազոտողներ ուսումնասիրում են հորմոնների ազդեցությունը կենդանիների վարքի ձևավորման վրա։ Արտերկրում բազմաթիվ հետազոտողներ այս մեթոդով շատ արժեքավոր տվյալներ են ստացել հատկապես վայրի կենդանիների վերաբերյալ։
 
Տող 42.
 
== Հորմոնների սինթեզը ==
Ըստ քիմիական կառուցվածքի հորմոնները լինում են՝ [[սպիտակուց]]ներ ու [[պեպտիդ]]ներ, [[ստերոիդ]]ներ և [[ամինաթթու|ամինաթթվային]] ածանցյալներ։
Բոլոր ստերոիդային հորմոններն առաջանում են [[խոլեստերին]]ից: Ստերոիդային հորմոններ սինթեզող ներզատական գեղձերն անկարող են կուտակել սինթեզված հորմոնը, այդ պատճառով սինթեզին զուգահեռ հորմոններն արտազատվում են արյուն։
 
Տող 49.
Ամինաթթվային ածանցյալների համար հիմնական նախանյութն է [[թիրոզին]]ը: Սինթեզից հետո [[կատեխոլամի]]նները կարող են կուտակվել ներզատական բջիջներում քրոմաֆինային հատիկների ձևով։ Սիմպաթիկ նյարդային ազդակները էկզոցիտոզի եղանակով առաջ են բերում կուտակված հորմոնների արտազատում։
 
Ըստ ֆունկցիոնալ նշանակության տարբերում են նեյրոհորմոններ (նեյրոպեպտիդներ), գլանդոտրոպ հորմոններ և գործարկող (էֆեկտոր) հորմոններ։ Նեյրոհորմոնները սինթեզվում են նյարդային բջիջների կողմից ու դրանցից որոշները միաժամանակ [[Մեդիատորներ|միջնորդանյութմիջնորդանյութեր]]եր են։ Նեյրոպեպտիդներից են՝ [[օքսիտոցին]]ը, [[հակամիզամուղային հորմոն]]ը, [[տախիկինին]]ները, օպիատները և այլն։
Գլանդոտրոպ հորմոնները սինթեզվում են [[հիպոֆիզ]]ի կողմից և ազդում են այլ ներզատիչ գեղձերի վրա։ Գործարկող են համարվում այն հորմոնները, որոնք անմիջապես ազդում են աշխատող օրգանների կամ հյուսվածքների վրա։
 
== Հորմոնների փոխադրումը և ձերբազատումը ==
Հորմոնները շրջանառվում են ազատ և կապված ձևերով։ Հորմոնները կարող են կապվել յուրահատուկ սպիտակուցների, ոչ յուրահատուկ սպիտակուցների և արյան ձևավոր տարրերի հետ։
Հորմոնների կապված ձևերը.
* համարվում են տվյալ հորմոնի ֆիզիոլոգիական պահուստ և անհրաժեշտության դեպքում կարող են վերածվել ակտիվ ձևի,
Տող 68.
 
Գոյություն ունի հորմոնների և թիրախ-բջիջների փոխազդեցության երկու մեխանիզմ.
# Հորմոնը փոխազդում է բջջաթաղանթի արտաքին մակերեսին տեղադրված [[ընկալիչ]]ների հետ։ Նման ազդեցությամբ են օժտված խոշոր մոլեկուլային սպիտակուցային և պեպտիդային հորմոնները, ինչպես նաև [[կատեխոլամին]]ները, [[ներսածին օպիատ|ներսածին (էնդոգեն) օպիատներօպիատները]]ը: Այս դեպքում հորմոն-ընկալիչ համալիրն ակտիվացնում է [[երկրորդային միջնորդ]]ներին (մեսենջեր), որոնց բջջի ներսում իրագործում են հորմոնի միջնորդավորված ազդեցությունը։ Երկրորդային մեսենջերներից են [[ցիկլիկ ադենոզինմիաֆոսֆատ]]ը, (ցԱՄՖ), [[ցիկլիկ գուանոզինմիաֆոսֆատ]]ը (ցԳՄՖ), [[ինոզիտոլեռֆոսֆատ]]ը, [[կալցիում]]ի իոնները, [[դիացիլգլիցերին]]ը և այլն։
# Հորմոնը թափանցում է բջջաթաղանթի միջով և միանում ցիտոպլազմային կամ կորիզային սպիտակուց-ընկալչին։ Այս մեխանիզմով են հիմնականում ազդում ստերոիդային և թիրեոիդային հորմոնները։
Ստերոիդային հորմոնների ընկալիչների մեծ մասը տեղակայված է բջիջների կորիզում, բացառությամբ [[գլյուկոկորտիկոիդ]]ային ընկալիչների, որոնք ազատ վիճակում գտնվում են կորիզաթաղանթի մակերեսին։
Հորմոնի բացակայության դեպքում ներբջջային ընկալիչները ակտիվ չեն և միացած են հատուկ սպիտակուցի հետ։ Հորմոնի միացման դեպքում ընկալիչներն ազատվում են սպիտակուցից և հորմոնի հետ միասին տեղափոխվում կորիզային ԴՆթ։
 
Տող 77.
Հորմոնների ազդեցության կարգավորումն իրագործվում է հետադարձ կապով։ Հորմոնի քանակի ավելացումը կարող է առաջ բերել թաղանթային ընկալիչների թվի ու զգայունության նվազում և թիրախ-բջջի զգայունության անկում (դեսենսիտիզացիա կամ դեսենսիբիլիզացիա, <nowiki>''down regulation''</nowiki> - ներքև կարգավորում)։ Հորմոնների քանակի անբավարարության դեպքում բջջային ընկալիչների քանակն ու դրանց զգայունությունը կարող է բարձրանալ (սենսիտիզացիա կամ սենսիբիլիզացիա, <nowiki>''up regulation''</nowiki> - վերև կարգավորում) տվյալ հորմոնի նկատմամբ։
 
Հորմոնների արտադրման մեխանիզմում գործում են հետադարձ բացասական և դրական կապեր։ Հետադարձ բացասական կապը հանդիսանում է հորմոնների արտադրության կարգավորման գերիշխող եղանակ։
== Հորմոնների ֆունկցիոնալ նշանակությունը ==
Կա հորմոնների ազդեցության երկու տեսակ՝ մորֆոգենետիկական և ֆունկցիոնալ։ Հորմոնի մորֆոգենետիկական ազդեցությունն արտահայտվում է օրգանիզմի աճի, օրգանների ձևի և կառուցվածքի փոփոխությամբ։
Տարբերում են ֆունկցիոնալ ազդեցության հետևյալ ձևերը.
* նյութափոխանակային՝ նյութափոխանակության գործընթացների փոփոխություն,
Տող 95.
 
=== Հիպոֆիզ (Մակուղեղ) ===
[[Հիպոֆիզ]]ի կողմից արտադրվող շատ հորմոններ կարգավորում են այլ ներզատական գեղձերի և օրգանների աշխատանքը։ Մարդու հիպոֆիզը կշռում է 0,5-0,7 գ, տեղադրված է գանգի սեպոսկրի թրքական թամբի վրա և կոթունի միջոցով կապված է [[միջանկյալ ուղեղ]]ին:
[[Հիպոֆիզ]]ի առջևի բիլթը կազմված է գեղձային էպիթելից, որը միջին գոտու հետ կազմում է [[ադենոհիպոֆիզ]]ը, իսկ հետին մասն ունի նյարդային ծագում, որը կուտակում է հիպոթալամուսում սինթեզվող երկու հորմոններ՝ [[հակամիզամուղային հորմոն|հակամիզամուղային]] և [[օքսիտոցին]]:
[[Հիպոֆիզ]]ի թերֆունկցիայի կամ հեռացման դեպքում օրգանիզմում առաջանում են հորմոնային անբավարարության ախտանիշներ, քանի որ այս դեպքում վերանում է տրոպ հորմոնների խթանիչ ազդեցությունը համապատասխան ներզատական [[գեղձ]]երի վրա։
 
Տող 113.
 
=== [[Հիպոթալամուս-նեյրոհիպոֆիզային համակարգ]] ===
Նեյրոհիպոֆիզից արյան մեջ են հյութազատվում երկու հորմոններ՝ [[հակամիզամուղային հորմոն]]ը և [[օքսիտոցին]]ը: Դրանք սինթեզվում են հիպոթալամուսի վերտեսողական և հարփորոքային կորիզներում, սակայն կուտակվում են նեյրոհիպոֆիզում։
[[Հակամիզամուղային հորմոն]]ի (ՀՄՀ) ազդեցությամբ նվազում է արտադրվող մեզի քանակը, մեծանում է դրա խտությունը, բարձրանում արյան ճնշումը։ Այն մեծացնում է ջրի հետներծծումը [[նեֆրոն]]ի հեռադիր ոլորուն և հավաքող խողովակներում։ ՀՄՀ-ն մեծ չափաբաժիններով նեղացնում է նախամազանոթային զարկերակիկները, որի հետևանքով բարձրանում է ծայրամասային անոթային դիմադրությունն ու [[արյան ճնշում]]ը: Այստեղից էլ առաջացել է դրա երկրորդ անունը՝ [[վազոպրեսին]]:
[[Օքսիտոցին]]ը հիմնականում ազդում է [[արգանդ]]ի հարթ մկանների վրա և ակտիվացնում նրա կծկումները, իսկ մեծ չափաքանակների դեպքում՝ բարձրացնում է նաև լարվածությունը։ Այս հատկությամբ օքսիտոցինը նպաստում է [[ծննդաբերություն|ծննդաբերական]] գործողությանը։ Կաթնատվության շրջանում օքսիտոցինն ազդում է կաթնագեղձի արտատար ծորանների և ալվեոլների մկանաէպիթելային բջիջների կծկողականության վրա ու նպաստում [[կաթ]]ի արտազատմանը։
 
Տող 134.
 
== [[Մակերիկամներ]] ==
[[Մակերիկամ]]ները կազմված են կեղևային և միջուկային շերտերից։
Մակերիկամների կեղևում արտադրվում են ստերոիդային ծագման հորմոններ՝ [[կորտիկոստերոիդ]]ներ կամ կորտիկոիդներ։ Մակերիկամների կեղևը կազմված է երեք գոտիներից՝ կծիկային, խրձային և ցանցային, որտեղ համապատասխանաբար սինթեզվում են [[հանքային կորիտիկոիդ|հանքակորտիկոիդհանքակորտիկոիդներ]]ներ, [[գլյուկոկորտիկոիդ]]ներ և [[սեռական հորմոն]]ներ:
 
Հանքակորտիկոիդների հիմնական ներկայացուցիչն [[ալդոստերոն]]ն է։ Հանքակորտիկոիդների հիմնական թիրախը [[նեֆրոն]]ի [[Հենլեի կանթ]]ի վերընթաց ծունկն է և հեռադիր խողովակիկները, որտեղ հորմոնն ուժեղացնում է [[նատրիում]]ի հետներծծումն առաջնային մեզից և նպաստում [[կալիում]]ի, ջրածնի իոնների և [[ամոնիակ]]ի արտահանմանն օրգանիզմից։<ref>Colombo L, Dalla Valle L, Fiore C, Armanini D, Belvedere P (April 2006). "Aldosterone and the conquest of land". Journal of Endocrinological Investigation 29 (4): 373–9. doi:10.1007/bf03344112 . PMID 16699307</ref>
 
[[Գլյուկոկորտիկոիդ]]ները հիմնականում մասնակցում են ածխաջրերի փոխանակությանը, որն արտահայտվում է արյան մեջ [[գլյուկոզ]]ի քանակի ավելացմամբ։ Սրանք խթանում են [[գլյուկոնեոգենեզ]]ը, ընկճում հյուսվածքների կողմից [[գլյուկոզ]]ի կլանումն ու օգտագործումը, թուլացնում գլիկոլիզ իրականացնող [[ֆերմենտ]]ների ակտիվությունը։
Մակերիկամների կեղևի [[սեռական հորմոն]]ներն ազդում են [[սեռական օրգան]]ների և [[երկրորդային սեռական հատկանիշ]]ների ձևավորման վրա, ուժեղացնում են [[սպիտակուց]]ների սինթեզը, նպաստում սեռին բնորոշ կմախքի ձևավորմանը։
 
Տող 153.
 
== Էպիֆիզ ==
[[Էպիֆիզ]]ի հիմնական ակտիվ հորմոններն են [[սերոտոնին]]ն ու [[մելատոնին]]ը:
[[Սերոտոնին]]ը մասնակցում է [[ալերգիա]]յի և [[բորբոքում|բորբոքման]] գործընթացներին։ Այն բարձրացնում է անոթների թափանցելիությունը, ուժեղացնում [[լեյկոցիտ]]ների [[քեմոտաքսիս]]ը և գաղթը դեպի բորբոքային օջախ, մասնակցում է բորբոքման կամ վնասվածքի հատվածում ցավային ազդակների առաջացմանը։ Սերոտոնինը նեղացնում է զարկերակիկները, բարձրացում [[արյան ճնշում]]ը:
 
[[Մելատոնին]]ը մասնակցում է մաշկի գունափոխմանը, թողնում է [[մելանոխթանիչ հորմոն]]ներին հակառակ ազդեցություն, թուլացնում է ճարպային հյուսվածքից արտադրվող [[լեպտին]]ի հյութազատությունը, հանդիսանում է [[Կենսաբանական ռիթմեր|կենսառիթմկենսառիթմերը]]երը կարգավորող հիմնական հորմոններից մեկը, ունի [[կենսաբանական ժամացույց]]ի դեր։
 
== Սեռական գեղձեր ==