«Մուշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Մուշը կիսավեր քաղաք չէ
No edit summary
Տող 56.
Մշեցի հայերը բնութգրվում էին որպես «քաջակորով, անձնուրաց և ազգային ավանդները պահպանող հայրենասեր, գիտության և արվեստների մեջ որոշակի ձիրքեր ունեցող մարդիկ», որոնցից կարելի է հիշել հրապարակախոս, խմբագիր ու մանկավարժ Գ. Ս. Անդրեասյանին (1869 - 1906), հայ երգի անզուգական կատարող, «Տարոնի սոխակ» [[Արմենակ Շահմուրադյան]]ին (1878 - 1939), հրապարսկախոս [[Մխիթար Աբրոյան]]ին (1880 - 1915), գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն. Ա. Մալաթյանին (1898 - 1977) և ուրիշների։
 
== Մուշի հայաթափումըհայաթափում ==
Արևմտյան Հայաստանի հայության սոցիալ-տնտեսական և իրավական ծանր վիճակի հետևանքով 19-րդ դ վերջերից Մուշից նույնպես շատ հայեր էին պանդխտության գնում Կոստանդնուպոլիս, Ռուսաստան և այլ երկրներ։ Շատերն էլ ուղղակի արտագաղթում էին ընտանիքներով, [[1887]] թ միայն մեկ ամսում Մուշից արտագաղթել էին 600 հայեր, իսկ ողջ գավառից հեռացածների թիվը այդ նույն ժամանակահատվածում հասնում էր 15,000 մարդու։ Մուշի հայերի զանգվածային կոտորածը սկսվեց 1915 թ հուլիսի 10-ից։ Քաղաքի և նրա շրջակայքի բնակչության մի զգալի մասը ոչնչացվեց, մի մասն էլ մեծագույն տառապանքներով տարագրվեց այս ու այն երկրները։ Մշեցի տարագիրների որոշ խմբեր 1917 - 18 և 1927 թթ հաստատվել են ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Գետաշեն, Հոկտեմբերյան, Արագածի շրջանի Հնաբերդ և այլ գյուղերում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մուշ» էջից