«Հայերն Իսրայելում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 116.
 
=== Սիոն ===
Սիոնը կրոնական, պատմաբանասիրական, գրական ամսագիր է, [[Երուսաղեմի Հայոց պատրիարքություն|Երուսաղեմի հայոց պատրիարքության]] պաշտոնական հրատարակությունը։ Լույս է տեսնում 1866 թվականից, [[Երուսաղեմ]]ում (1878-1926 թվականներին ընդհատվել է)։ Խմբագիրներ՝ Տ․ Սավալանյան (հիմնադիր), Մ․ Մուրադյան, Ս․ Խապայան, Բ․ Կյուլեսերյան, Տ․ Ներսոյան, Թ․ Գուշակյան, Շ․ Գալուստյան, Ա․ Գալայճյան, Ե․ Տերտերյան և Թ․ Մանուկյան։ Արժեքավոր են ամսագրում տպագրված՝ Հայ եկեղեցու ազգային դիմագիծը հաստատող ուսումնասիրությունները։ Կրոնական նյութերից զատ, ամսագրում տեղ են գտնում նաև պատմությանը, բանասիրությանը, լեզվագիտությանը, մատենագիտությանը, հայ մշակույթին, գրչությանը վերաբերող հոդվածներ։ Հեղինակել են Եղիշե Դուրյանը, Գարեգին Հովսեփյանը, Ներսես Ակինյանը, Սիրարփի Տեր-Ներսեսյանը և ուրիշներ։ Ամսագրի գրական բաժնում ներրկայացվում է հայ գրական ստեծագործություններստեղծագործություններ, մասնավորապես բանաստեղծություններ։ Անդրադառնում է նաև գաղութահայ կյանքին, աջակցում հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը։
 
== Պատկերասրահ ==