«Զանգեզուրի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 65.
Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմանը հաջորդող դեկտեմբեր-հունվար ամիսներին Հայհեղկոմի իրականացրած քաղաքականության հետևանքով նախկինում իշխանությունից հրաժարված ՀՅ Դաշնակցության ղեկավարությամբ 1921 թվականի փետրվարին [[Փետրվարյան ապստամբություն|հակախորհրդային ապստամբություն]] բռնկվեց։ Փետրվարի 18-ին ապստամբները գրավեցին [[Երևան]]ը և ՀՀ վերջին վարչապետ [[Սիմոն Վրացյան]]ի գլխավորությամբ ստեղծեցին կառավարություն՝ «[[Հայրենիքի փրկության կոմիտե]]» անվանումով։ Զանգեզուրցիները 1920 թվականի փետրվարի 17-ին գրավեցին ներկայիս [[Մարտունի (Գեղարքունիքի մարզ)|Մարտունին]], ապա [[Նոր Բայազետ]]ը ([[Գավառ (քաղաք)|Գավառ]])։ Ապրիլի 2-ին, ապստամբության պարտությունից հետո, հազարավոր գաղթականների ուղեկցությամբ «Հայրենիքի փրկության կոմիտեն» Բաշ-Գառնի-Դարալագյազ ճանապարհով ապաստանեց Զանգեզուրում։
 
Ապրիլի 15-ին Դարալագյազը ([[Վայոց ձորի մարզ|Վայոց Ձոր]]) գրավելուց հետո խորհրդային կողմը դադարեցրեց ռազմական գործողությունները՝ փորձելով բանակցությունների միջոցով խորհրդայնացնել Զանգեզուրը։ 1921 թվականի ապրիլի 26-ին [[Տաթևի վանք]]ում տեղի ունեցած համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերանվանեց [[Լեռնահայաստան]]: Ստեղծվեց Լեռնահայաստանի կառավարություն՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ։ [[Երևան]]ից եկող մի շարք առաջարկներից հետո Լեռնահայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Զանգեզուրի հետագա ճակատագրի հարցով բանակցություններ սկսել խորհրդային ներկայացուցիչների հետ։ Այդ նպատակով ՀԽՍՀ կողմից [[Արտաշես Կարինյան]]ի և [[Վասիլի Մելնիկով]]ի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց՝ Լեռնահայաստանի իշխանությունների հետ համաձայնության գալու համար։ Սակայն մայիսի 12-15-ին Սիսիանի Ղալաջուղ (այժմ՝ [[Սառնակունք]]) գյուղում տեղի ունեցած բանակցությունները դրական արդյունք չտվեցին և դադարեցին. Լեռնահայաստանի ղեկավարները փորձում էին ձգձգել բանակցությունները։
[[Պատկեր:Mountainous Armenia.png|մինի|[[Լեռնահայաստանի Հանրապետություն|Լեռնահայաստանի Հանրապետության]] քարտեզ]]
Հունիսի 1-ին Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ հակադրվելով Խորհրդային Հայաստանին։ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն 1921 թվականի [[հունիսի 3]]-ին որոշեց հունիսի վերջին ռազմական ճանապարհով լուծել «հակահեղափոխական Զանգեզուրի» խնդիրը։ Որոշման կենսագործումից առաջ՝ [[հունիսի 13]]-ին, ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ը նամակ-հայտարարությունով դիմեց Լեռնահայաստանի իշխանություններին։ Հայտարարության համաձայն՝ երկրամասը կազմելու էր Խորհրդային Հայաստանի մասը, ներում էր շնորհվելու խորհրդային իշխանությունների դեմ պայքարած գործիչներին և այլն։ Հունիսի 15-ին, [[Յապոն]]ի գլխավորությամբ Լեռնահայաստանի զինված ուժերը գրավեցին խորհրդային Դարալագյազը։