«Վատիկանի առաքելական պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կառուցման պատմությունը ==
Վատիկանի պալատի կառուցման մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։ Մի մասը ասում է, որ այն կառուցել է Կոնստանտին Մեծը, մի մասը ասում է Սիմախխա պապը (VI դար)։ Հաստատ է միայն այն, որ [[Հռոմ]]ում [[Կարլոս Մեծ]]ի թագադրության ժամանակ Լեո 3-րդ պապի նստավայրը եղել է Վատիկանի բլրի վրա։ Միայն [[1377]] թվականին Վատիկանը դառնում է պապի նստավայրի հիմնական վայրը։ [[1741]] թվականին Սիքստոս 4-րդի կողմից կառուցվում է Սիքստինյան Կապելլան։ Իննոկենտի XVII (1490) Վատիկանի կողքին կառուցում է Բելվեդերյան ամրոցը, որը հետագայում ճարարապետճարտարապետ Դոնատո Բրամանտեն միացնում է Վատիկանի հետ երկու հիասքանչ պատկերասրահներով Յուլի II (1503) հրամանով։ Պավել III պապի կողմից կառուցվել է Պաուլինյան կապելլան և նրա կողքին Թագավորական պալատը (''Sala regia'')։ Սիքստոս 5-րդը կառուցում է սրահ որտեղ տեղավորվում է Վատիկանի առաքելական գրադարանը։ [[Գրիգորի XVI]] հիմնել է Էտրուսկյան և Եգիպտական թանգարանները, և, վերջապես Պիյ IX պապը ապակյա տանիքով փակեց Ռաֆայելի սրահը և կառուցեց սուրբ Դամազի բակի չորրորդ պատը։
[[Պատկեր:Papal Basilica of Saint Peter (Lanciani).jpg|մինի|ձախից]]
 
== Պալատի Նկարագրությունը ==
Վատիկանի ամրոցը ամրոցների, սենյակների, դահլիճների, պատկերասրահների հավաք է, որոնք կառուցված տարբեր ժամանակաշրջաններում։ Ամրոցում կան 20 պալատներ, 200-ից ավելի աստիճաններ, և 12000 սենյակներ։ Արտաքին տեսքով անկանոն քառանկյուն է։ Արևելյան և արևմտյան ճակատները կազմված են երկու պատկերասրահներով, որոնք միացնում են հին Վատիկանը Բելվեդերյան ամրոցի հետ։ Այդ երկու պատկերասրահները բաժանված են երկու սրահներով՝ Գրադարանային և Բռաչիո Նուովո։ Առաջինը՝ Վատիկանի կողքինը, անվանվում է Բելվեդերյան։