«Վիզա (խումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
}}
 
'''Վիզա'''-ն (նախկինում Վիսա) 9 միջազգային երաժիշտներից կազմված խումբ է Լոս Անջելեսից, որը միավորում է դուդուկը, ուդը և հարվածային գործիքները ծանր ռոքի հետ: [http://knoup.com/ Կ'նուպը] Վիզայի առաջատարն է, ձայնը և հիմնադիրը: Որպես Վիսա, խումբը թողարկել է երկու ԻՊ և երկու լրիվ երկարության ալբոմներ, որոնց մեջ մուտք են գործել մրցանակակիր երաժշտական տեսահոլովակներ: «Դե Ֆակտո» եւ «Էրոս» ալբոմների երաժշտությունն իրենից ներկայացնում է արաբական, հայկական և հունական ազգային, պարային երաժշտության և ռոքի խառնուրդ: 2010 թվականի հուլիսի 23ին թողարկված «Պատրաստված է Չեռնոբիլում» ալբոմում գերակշռում են Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի ոճերը: «Վիզա»-ն մուտքի արտոնագիր է դեպի երաժշտական բազմազանության աշխարհ, կամուրջ` ժանրերի, տարատեսակ հնչյունների ու ռիթմերի միջեւ, այնպես ինչպես անձնագրում դաջված «վիզան» է կապում աշխարհագրական տարածքները:
 
==Պատմություն==
Ուղիղ մեկ տասնամյակ առաջ ազգությամբ հույն Կնուպ Տոմոպուլոսը [http://knoup.com] Միացյալ նահագներում նախաձեռնեց «Վիզա» անունով նախագիծը, որը տարիներ անց հիմք դարձավ համանուն խմբի ստեղծման համար: Այստեղ հավաքվեցին Լոս Անջելեսում հաստատված 9 երաժիշտներ, նրանցից 6-ը` հայեր:
 
«Մեր խումբը պիցցայի նման է, որի վրա ¾-ը պեպերոնի է, մի փոքր կոկոս եւ մնացածը` պանիր: Այս դեպքում պեպերոնին հայերն են, այդուհանդերձ, խումբը հայկական չէ, ոչ էլ հունական, ճապոնական կամ իսկանական: Նպատակը աշխարհի տարբեր մշակույթները, երաժշտական գործիքներն ու հնչյունները կամրջելն է, նոր երաժշտություն մատուցելը» – ասում է Կնուպը: