«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
== Պատմություն ==
Կառուցվել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Հայրապետն իր ձեռքով հուշաքար է դրել մայր եկեղեցու կառուցման վայրում։ Եկեղեցու հիմնօրհնեքը կատարել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն՝ 1997 թ., Սուրբ Աստվածածնի ավետման տոնակատարության օրը՝ ապրիլի 7-ին։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով։ Այն եկեղեցական համալիր է՝ բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր, Սուրբ Տրդատ թագավորի և Սուրբ Աշխեն թագուհու մատուռներից։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը։ Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000 թ. Գարեգին Երկրորդը բերել էր Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց։ Մայր եկեղեցու ներքևի հարկում ընդունելությունների և եկեղեցուն առնչվող միջոցառումների համար սրահներ կան։ Նախագիծն ունի հավասարաթև խաչի հատակագիծ ու դեպի երկինք ուղղված ադամանդակերպ ծավալ։ Այն ամենախոշորն է հայկական եկեղեցիների շարքում։ Համալիրի մակերեսը մոտավորապես 3,822 քմ է, իսկ ամենաբարձր կետը՝ մայր եկեղեցու խաչը, հատակից 54 մետր բարձր է։ Համալիրն ամբողջությամբ կառուցված է միաձույլ երկաթբետոնից, երեսպատման համար ընտրվել է Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի բաց նարնջագույն տուֆը։ Այսօր այն իր վեհությամբ ու գեղեցկությամբ տեսանելի է Երևանի բազմաթիվ անկյուններից։ Երևանի մայր եկեղեցին կառուցվել է ճանաչված բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների ու նրանց զավակներ Ռիչարդ և Լուիզ Սիմոն Մանուկյանների կողմից։ Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն մատուռները կառուցվել են Նազար և Արտեմիս Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների, զանգակատունը՝ [[Էդուարդո Էռնեկյան]]ի նվիրատվություններով։
 
==Պատկերներ==
<center>
<gallery widths="130px" heights="130px">
File:Yerevan, Surb Grigor Lusavorich Church1.jpg|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
File:Yerevan, Surb Grigor Lusavorich Church2.JPG|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
File:Yerevan, Surb Grigor Lusavorich Church3.JPG|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
File:Yerevan, Surb Grigor Lusavorich Church4.JPG|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
File:Yerevan, Surb Grigor Lusavorich Church5.JPG|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
File:Yerevan, Surb Grigor Lusavorich Church6.JPG|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
File:Yerevan, Surb Grigor Lusavorich Church7.JPG|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
File:Yerevan, Surb Grigor Lusavorich Church10.JPG|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
File:Yerevan, Surb Grigor Lusavorich Church11.JPG|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
File:Yerevan, Surb Grigor Lusavorich Church8.JPG|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
File:Yerevan, Surb Grigor Lusavorich Church9.JPG|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
</gallery>
</center>
 
== Տես նաև ==