«Հեզարֆեն Ահմեդ Չելեբի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Խմբագրում եմ|Armenmir}}
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
[[պատկեր:The Galata tower.jpg|thumb|200px|[[Գալաթայի աշտարակ]]ը, որտեղից Հեզարֆենը սկսել է իր թռիչքը]]
'''Հեզարֆեն Ահմեդ Չելեբի''' ({{lang-tr|Hezârfen Ahmed Çelebi}}; {{ԱԾ}}), օսմանյան լեգենդար գիտնական- հայտնագործող: [[1632]] թվականին ինքնաշեն թևերով թռչելով [[Բոսֆոր]]ի վրայով՝ դարձել է համաշխարհային ավիացիայի առաջնամարտիկներից մեկը: Թռիչքի միակ վկայությունը գրառված է [[Էվլիյա Չելեբի]]ի աշխատությունների մեջ:
== Կենսագրություն ==
''Հեզարֆեն'' մականունը ({{lang-fa|هزار}} հեզար<ref>[http://wapedia.mobi/ku/Faris%C3%AE Wapedia<!-- Заголовок добавлен ботом -->]</ref> + {{lang-ar|فنّ‎}} ֆեն — ''հազարագիտուն''<ref>[http://tdkterim.gov.tr/bts/?kategori=veritbn&kelimesec=154121]</ref>) Ահմեդ Չելեբիին տվել է հայտնի ճանապարհորդ [[Էվլիյա Չելեբի]]ն՝ Ահմեդի ունեցած մեծաքանակ գիտելիքների համար: Էվլիյա Չելեբին իր տաս հատորներից վերջինում երեք նախադասությամբ նկարագրել է Ահմեդի թռիչքը: Ուրիշ ոչ մի տեղ որևէ վկայություն չկա թռիչքի վերաբերյալ: Չնայած դրան, լեգենդը այսօր լայնորեն տարածվել է ողջ [[Թուրքիա]]յում:
 
Սկզբում, գիտնական Հեզարֆենը 8 կամ 9 տարի փորձել է թռչել Օքմեյդանըի (ներկայումս գտնվում է [[Շիշլի]]ում) վրայով: Հարմարանքը ունեցել է արծվի թևերի ձև: Վերջապես, նախապատրաստական երկարատև աշխատանքներից հետո՝ [[1632]] թվականին Հեզարֆենը թռել է [[Գալաթայի աշտարակ]]ից (ունի 55 մետր բարձրություն) և իր ինքնաշեն թևերով թռել է [[Բոսֆոր]]ի վրայով: Հեզարֆենը, առանց որևէ վնասվածքի, վայրէջք է կատարել [[Յուսքյուդար]] շրջանի Դողանջիլար տեղանքում, որը գտնվում է [[Ստամբուլ|քաղաքի]] ասիական հատվածում: Այսպիսով նա թռել է 3,5 կիլոմետր:
 
Թռիչքի մասին նորությունը արագ տարածվել է [[Օսմանյան կայսրություն]]ում: Շուտով օսմանյան սուլթան [[Մուրադ IV]]-ը, ով հետևում էր գիտնականի թռիչքին [[Սարայբուրնու]]ի [[Թոփքափը ամրոց]]ից, հրավիրեց Հեզարֆենին պալատ և պարգևատրեց նրան ոսկու քսակով: Սակայն, սուլթանի խորհրդականները և մահմեդական իմամները ստիպեցին սուլթանին փոխել իր որոշումը: Մուրադը հայտարարեց, որ այս մարդու առկայությունը [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] կարող է սպառնալ բնակչության անվտանգությանը: Դրանից հետո գիտնականը աքսորվում է [[Ալժիր]], որտեղ էլ մահացել է 31 տարեկան հասակում<ref>''[[Էվլիյա Չելեբի]]'' Seyahatname. — Ստամբուլ: Yapı Kredi Kültür Sanat Yayıncılık, 2003. — Էջ 318</ref>:
 
Էվլիյա Չելեբին պատմում է նաև Հեզարֆենի եղբոր [[Լագարի Հասան Չելեբի]]ի մասին, ով, ինչպես նշվում է, առաջինն է հաջողությամբ փորձարկել հեռակառավարվող հրթիռը:
[[պատկեր:Hezârfen Ahmed Çelebi Glider Flight Path.png|thumb|right|250px|Հեզարֆենի թռիչքը ուղեգիծը]]
 
[[1648]] թվականին [[Ջոն Ուիլքինս]]ը նշել է, որ 1554 1562 թվականներին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] ավստրիական դեսպան Օժիե Գիսլեն դե Բուսեքը, հետևել է ոմն մի թուրքի թռչելու փորձերը: Սակայն դա տեղի է ունեցել Ահմեդ Չելեբիի թռիչքից մեկ դար առաջ:
 
== Մշակությում ==
* [[Ստամբուլ]]ի արևմտյան հատվածում գտնվող մասնավոր աէրոդրոմներից մեկը անվանված է ի պատիվ Չելեբիի ({{lang-tr|Istanbul Hezarfen Airfield}}):
* [[Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան]]ի մոտ գտնվող մզկիթը անվանվել է «Հեզարֆեն Ահմեդ Չելեբիի մզկիթ»<ref>[http://www.haber7.com/guncel/haber/953068-erdogan-havalimamninda-cami-acilisi-yapti Erdoğan, havalimamnında cami açılışı yaptı. Başbakan Erdoğan Mısır'a hareketinden önce Atatürk Havalimanı içindeki TAV Hezarfen Ahmet Çelebi Camisi'ni açtı.]</ref>:
* [[1996]] թվականին արտադրված թուրքական «Ստամբուլը իմ թևերի տակ» գեղարվեստական ֆիլմը պատմում է Հեզարֆեն Ահմեդ Չելեբիի և նրա եղբոր [[Լագարի Հասան Չելեբի]]ի կյանքի մասին:
* Հայտնի կոմպոզիտոր [[Ֆազըլ Սայ]]ը գրել է ֆլեյտայի համար նախատեսված «Հեզարֆեն» այնը<ref>http://www.youtube.com/watch?v=eir1bXDWF34</ref>:
* [[2010]] թվականին [[Ֆրանսիա]]յում նկարահանվել է երեքրոպեանոց «Հեզարֆեն: Թուրքական Իկարիոսը» մուլտֆիլմը<ref>http://www.youtube.com/watch?v=2reuAuNAvRw</ref>:
* 2016 թվական թուրքական հեռուստասերիալ [[Հոյակապ Դար:Քյոսեմ սուլթան]] {{lang-tr|Muhteşem Yüzyıl Kösem}}
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Թուրք գիտնականներ]]