«Տնտեսագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Production Possibilities Frontier Curve.svg|thumb|253x253px|[[Արտադրական հնարավորությունների կոր]]ի օրինակ՝ ցուցադրական կետերը նշված]]
[[Պատկեր:Countries by Real GDP Growth Rate (2014).svg|մինի|Իրական [[ՀՆԱ]]-ի աճը [[2014]] թվականին ըստ երկրի, կարմիրով նշված երկրներում անկում է գրանցվել]]
'''Տնտեսագիտություն''', [[Հասարակական գիտություններ|հասարակական գիտություն]], որի հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, [[աշխատանք]]ի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտեսական կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալական խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր։