«Հյուրանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Hotel Llao Llao, Bariloche, Argentina.jpg|thumb|Հյուրանոց]]
'''Հյուրանոց''', տվյալ [[բնակավայր]]ը ժամանած քաղաքացիների ժամանակավոր բնակության շենք։ Ավտոտուրիստների հյուրանոցը կոչվում է [[մոթել]]։ Առաջին հյուրանոցները ստեղծվել են հին աշխարհի երկրներում, սովորաբար ուխտավայրերում, մայրուղիներին մոտիկ, խոշոր առևտրական կետերում։ Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց կազմավորվել է քաղաքային հյուրանոցի ժամանակակից տիպը, որպես կենտրոնական նախասրահի, միջանցքների շուրջը դասավորված [[ննջարան]]-համարների, սպասասրահների, ռեստորանի ու օժանդակ սպասարկման սենյակների համակարգ։ [[ՍՍՀՄ]]-ում, 1950 թվականի վերջերին կառուցվել են հարմարավետ, բարձրորակ կահավորված ու սարքավորված բազմաթիվ հյուրանոցներ (օրինակ, [[Մոսկվա]]յում «Ռոսիա»-ն՝ 6000 տեղով)։ Սովետական Հայաստանում առաջին հյուրանոցները կառուցվել են 1926—1932 թվականներին։ Երևանում՝ «Ինտուրիստ» (այժմ՝ «[[Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել|«Երևան]]»)]], «[[Սևան (հյուրանոց)|Սևան]]» (երկուսն էլ կառուցվել է ճարտարապետ Ն. Բունիաթյանը) և Լենինականում՝ «[[Լենինական]]» (ճարտարապետ Դ. Չիսլյան), հետագայում՝ նաև Կիրովականում, Ղափանում, Ալավերդիում, Էջմիածնում և այլուր։ 1950—1970 ական թվականներին կառուցվել են Երևանում՝ [[Արմենիա Մարիոթ|«Արմենիա»]] (ճարտարապետ Մ. Գրիգորյան), «[[Անի Պլազա Հոթել|«Անի»]]» (ճարտարապետներ՝ Ֆ. Դարբինյան, Ֆ. Հակոբյան, Է. Սաֆարյան) և «Դվին» (ճարտարապետներ՝ Ա. Ալեքսանյան, Ֆ. Հակոբյան, Է. Սաֆարյան), [[Լենինական]]ում (ճարտարապետ Դ. Դազազյան), Դիլիջանում (ճարտարապետ Հ. Աչյան), [[Ստեփանավան]]ում (ճարտարապետ Շ. Սահակյան), [[Իջևան]]ում (ճարտարապետ Պ. Թումանյան), [[Արտաշատ]]ում ( ճարտարապետ Ե. Մելիքյան) և այլն։
 
== Արտաքին հղումներ ==