«Նեմեա (հնագույն քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 61.
| կայք =
}}
'''Նեմեա''' ({{lang-grc|Νεμέα}}), հնագույն քաղաք Հին Հունաստանում՝ Պելոպոնեսի հյուսիս-արևելքում, Կորնթոս քաղաքից արևմուտք՝ Կորնթոսի և Արգոլիդայի սահմանի վրա:
 
Համարվում է Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկը: Նեմեան նշանավոր է նրանով, որ այստեղ լայն գործունեություն է ծավալել Հերակլեսը:
 
== Պատմություն ==
Նեմեան հայտնի է նրանով, որ այստեղ լայն գործունեություն է ծավալել Հերակլեսը: Հունական դիցարանի հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդին՝ Հերակլեսը, Նեմեայում մենամարտել է հին հունական աստվածաբանության մեջ չարության խորհրդանիշ հանդիսացող նեմեյան առյուծի հետ, քանի որ վերջինս ահաբեկում էր տեղի բնակչությանը:
 
Մենամարտում նա հաղթում է առյուծին և աստվածացվում տեղացիների կողմից: Հին ժամանակներում Նեմեայում անցկացվել են մարզական խաղեր` ի պատիվ հին հույների գերագույն աստված Զևսի:
 
Կա մի առասպել, որի համաձայն Հին Հունաստանի արքայի երիտասարդ որդին սպանում է մի օձի, որի տեղում էլ սկսվում են անցկացվել խաղերը: Հայտնի է, որ որպես կանոն խաղերը սկսել են անցկացվել մ.թ.ա. 573 թվականից: Մ.թ.ա. 330-320 թվականներին Նեմեայում կառուցվում է մարզադաշտ, որի ավերակները հայտնաբերվել են:
 
Կարճ ժամանակահատվածում Նեմեական խաղերը ձեռք են բերել համահունական բնույթ: Քաղաքն ունի փոքրիկ հնագիտական թանգարան, որտեղ պահվում են պղնձե և արծաթե մետաղադրամներ, մարզական իրեր և այլ արտեֆակտներ, որոնք հայտնաբերվել են հնագիտական պեղումների ժամանակ:
 
Նեմեա քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվում է մեկ այլ քաղաքի՝ Ֆիլիպուսի ավերակները: Հայտնի է, որ մ.թ.ա. 7-րդ դարում այն կառավարվել է Լեոն տիրանոսի կողմից: