«Բնիկ հայերեն բառեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Բնիկ հայերեն բառեր''', [[հայերեն]]ի այն [[բառ]]երը, որոնք կազմում են նախնական հնդեվրոպական [[բառապաշար]]ը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա։ Դրանք հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատները կամ արմատական բառերն են, որոնք [[գրաբար]]ից, [[միջին հայերեն]]ից և հայերենի [[բարբառ]]ներից փոխանցվել են ժամանակակից հայերենին, ինչպես նաև վերոնշյալ [[Արմատ (բառագիտություն)|արմատ]]ներով կամ արմատական բառերով լեզվի զարգացման հին ու նոր շրջաններում կազմված բաղադրությունները։
 
Հայերեն գրավոր հուշարձաններով ավանդված մոտ 11000 բառարմատներից, ըստ [[Հրաչյա Աճառյան]]ի տվյալների, հնդեվրոպական ծագում ունեն հայերեն մոտ 713 բառեր<ref>Հ. Աճառյան, [http://serials.flib.sci.am/Founders/Acharyan-hayoc%20lezvi%20patmutyun%20h.1/book/index.html#page/40/mode/2up Հայոց լեզվի պատմություն], I մաս, 1940, էջ 33</ref>, ինչը [[Հնդեվրոպական նախալեզու|հնդեվրոպական նախալեզվի]] արմատների շուրջ 1/3-ն է կազմում<ref>Հ. Աճառյան, [http://serials.flib.sci.am/Founders/Acharyan-hayoc%20lezvi%20patmutyun%20h.1/book/index.html#page/88/mode/2up Հայոց լեզվի պատմություն], I մաս, 1940, էջ 80</ref>։ Բացի դրանցից՝ Հ. Աճառյանն<ref>Հ. Աճառյան, [http://serials.flib.sci.am/Founders/Acharyan-hayoc%20lezvi%20patmutyun%20h.1/book/index.html#page/130/mode/2up Հայոց լեզվի պատմություն], I մաս, 1940, էջ 122</ref> ու [[Գ. Ջահուկյան]]ը<ref>Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972, էջ 283-299:</ref> բնիկ հայերեն բառերին ավելացնում են նաև բարբառներում պահպանված գավառական մի շարք բառեր, որոնցից են՝ ''բոթել, բոռալ, լակ, կուլա, նան, շիվ, փիփերդ'' և այլն։ Այսպիսով, գրավոր հուշարձաններով վկայված ու բարբառներում պահպանված հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատների ընդհանուր թիվն անցնում է 1200-ից։էից։
 
Բնիկ հայկական բառերը կարելի է բաժանել իմաստային հետևյալ խմբերի՝