«Երկրակեղև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
 
==== Պլատֆորմ ====
Պլատֆորմը երկրակեղևի հաստատուն, սակավաշարժունակ տեղամասն է, կազմված գլխավորապես մագմատիկ և փոխակերպային ապարներից։ Պլատֆորմին բնորոշ է «երկհարկանի» կառուցվածքը։ Առաջին հարկը նրա կարծր հիմքն է, իuկ երկրորդը՝ նրա վրա հորիզոնական շերտերով դարսված նստվածքային ապարաշերտերը։ Երկրակեղևը կազմված է տարբեր հասակի պլատֆորմներից։ Հին են համարվում այն պլատֆորմները, որոնց [[հիմք]]ազանգվածը գոյացել է պրոտերոզոյան դարագլխի սկզբին, մինչքեմբրում։ Երկրակեղևի կառուցվածքով՝ գեոսինկլինալներով և պլատֆորմներով են պայմանավորված Երկրի մակերևույթի բնույթը ([[ռելիեֆ]]ը) և օգտակար հանածոների տեսակները։ Երկրակեղևի ձևավորման հետ մեկտեղ ձևավորվում են նաև ջրոլորտը, մթնոլորտը և կենսոլորտը։ Երկրի մակերևույթի վրա [[օդ]]ի, ջրի, [[կենդանի]] օրգանիզմների առաջացումը նպաստում է արտածին ուժերի՝ հողմնահարության, էրոզիայի ակտիվացմանը։ Դրանց ազդեցությամբ անընդհատ փոփոխվում է երկրակեղևի արտաքին մակերևույթը։ Նստվածքային հզոր շերտախմբեր են առաջանում ցամաքի գոգավորություններում և օվկիանոսի հատակում։ Այսպիսով՝ երկրակեղևի առաջացումը և զարգացումը պայմանավորված է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ուժերով։ [[Լեռ]]նագոյացումը և երկրակեղևի արտաքին տեսքը ներծիններքին և արտածինարտաքին ուժերի փոխազդեցության արդյունք է։ Երկրակեղևի զարգացումը կատարվում է նաև մեր օրերում՝ մեր աչքի առաջ։ Դրա վկայությունն են անընդհատ տեղի ունեցող աղետալի երկրաշարժերը և հրաբխային երևույթները։ Երկրի պլատֆորմային շրջաններում տեղի են ունենում դարավոր դանդաղ շարժումներ՝ իջեցումներ և բարձրացումներ։ Տեկտոնական շարժումներն այսօր շատ ակտիվ են Խաղաղօվկիանոսային Հրե օղակում, Արևելաաֆրիկական գրաբենային և Ալպ-Հիմալայան ծալքավոր [[գոտի]]ներում։
 
[[Կատեգորիա:Երկրի կառուցվածք]]