«Նորվեգիայի սաամներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Սահմանազատումը շատ կողմերով ազդեց նյավդեմյան սաամների վրա: Նորվեգիայի ղեկավարությունը նպաստեց նրան, որ նոր նահանգում բնակություն հաստատեն նստակյաց բնակչությունը, որոնք խոսում են [[նորվեգերեն]], որի հետ կապված նորվեգական բնակչությունը սկսեց սաամներին հանել իրենց հողերից: բացի այդ, հյուսիսից սկսեցին գալ սաամ-եղնիկաբույծներ:
 
Պազրեցյան սաամների ճակատագիրն ավելի դրամատիկ էր: Հատկապես վեճեր էին ծագում [[Սաղմոններ|սաղմոնների]] որսի ժամանակ, որտեղ նորվեգական ձկնորսները զբաղեցնում էին պազրեցյան սաամների ձկնորսավայրերը: Բացի այդ, այն ժամանակաշրջանում, երբ Ֆինլանդիան ստիպում էր [[ՍՍՀՄ]]-ին իրեն զիջել Նորվեգիայի սահմանի երկարությամբ ձգվող ցամաքային ճանապարհը<ref>Район Печенги ({{lang-fi|Petsamo}}) принадлежал [[ФинляндияՖինլանդիա|Финляндии]] до 1944 года, когда вновь отошёл к Советскому Союзу. В этот период Норвегия и [[|ՍՍՀՄ|СССР]] не имели сухопутной границы.</ref>, նորվեգական կառավարությունը [[1924]] թվականին հասավ նրան, որ Ֆինլանդիան պայմանագիր ստորագրեց, ըստ որի պազրեցյան սաամները կորցրեցին իրենց այդ տարածքներում ձուկ որսալու արտոնությունը` որպես փոխհատուցում ստանալով 12 000 ոսկե կրոն: Տոկոսները (մոտ 900 կրոն) պետք է բաժանվեին սաամների միջև: 140 պազրեցյան սաամներից յուրաքանչյուրին հասնում էր տարեկան 6 կրոն: Ֆինլանդիայի և ՍՍՀՄ-ի միջև [[Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)|պատերազմական գործողությունների]] ժամանակ (1939—1940) սաամները վերջնականապես լքեցին այդ տարածքը, իսկ պատերազմի ավարտից հետո Ֆինլանդիան սաամներին տրամադրեց նոր տարածք` Ինարի լճի շրջակայքում:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ Համաշխարհային պատերազմի]] ավարտից հետո Նորվեգիայում և ՍՍՀՄ-ում գտնվող սաամների համայնքները պետական սահմաններով լիովին հեռացան միմյանցից, բացառությամբ երկու զվարճալի դեպքերից. 1960 թվականին Նորվեգիայի սաամ-եղնիկաբույծների ներկայացուցիչը կոմունիստ էր, որը ՍՍՀՄ-ի ղեկավարության հետ համաձայնության էր եկել յոթ Նորվեգացի սաամների ճամփորդությունը Լովոզերա լիճ` փորձի փոխանակման համար, որտեղ էլ կոլեկտիվացման ալիքը բերել էր մեծ քանակությամբ սաամների: Մի քանի սաամներ էլ 1977 թվականին [[Մուրմանսկ|Մուրմանսկի]] «Հյուսիսային Կալոտայի բարեկամության ու խաղաղության օրերին» նորվեգական պատվիրակության կազմում էին<ref>Samene — grenselandets urfolk. I Büchten, Dzjakson og Nielsen (red.): Norge — Russland. Naboer gjennom 1000 år. 2004</ref>: