«Երկրակեղև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}'''Երկրակեղև''', [[Երկիր|Երկրագնդի]] արտաքին կարծր քարե թաղանթն է։
 
Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, [[օվկիանոս]]ային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ։ Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը՝ բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում՝ 4-5 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոխորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է [[գրանիտ]]ային շերտը՝ 15-35 կմ հաստությամբ։ Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ։ Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն։ Պինդ վիճակում է գտնվում նաև [[երկիր|Երկրի]] մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է [[քարոլորտ]]ը՝ Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը։