«Արգանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անատոմիա
| Latin լատիներեն = Uterus ([[Greek language|Greek:]] Hystera)
| Name = Արգանդ
}}
| Latin = Uterus ([[Greek language|Greek:]] Hystera)
}}'''Արգանդ''' ({{lang-la|uterus}}, {{lang-el|ὑστέρα}}), կենտ խոռոչավոր մկանային [[Իգական սեռական համակարգ|իգական սեռական ներքին օրգան]]։ Հասուն արգանդի երկարությունը 6-7,5 սմ է։ Գտնվում է [[փոքր կոնքի խոռոչ]]ում [[միզապարկ]]ից հետ, [[ուղիղ աղիք]]ից առաջ։ Հղիության ժամանակ արգանդում զարգանում է [[պտուղ (հղիություն)|պտուղը]]։
| GraySubject = 268
 
| GrayPage = 1258
| Image = Figure 28 02 01.JPG
| Caption = Կնոջ արգանդի կառուցվածքը<br /> տարբեր դիրքերից
| Width = 150| Image2 =
| Caption2 =
| ImageMap =
| MapCaption =
| Precursor = [[Մյուլերյան փող]]
| System =
| Artery = [[Ձվարանի զարկերակ]], [[միզային զարկերակ]]
| Vein = [[արգանդի երակներ]]
| Nerve =
| Lymph =
| MeshName = Uterus
| MeshNumber = A05.360.319.679
| Code =
| Dorlands =
| DorlandsID =
}}'''Արգանդ''' ({{lang-la|uterus}}, {{lang-el|ὑστέρα}}), կենտ խոռոչավոր մկանային [[Իգական սեռական համակարգ|իգական սեռական ներքին օրգան]]։ Հասուն արգանդի երկարությունը 6-7,5 սմ է։ Գտնվում է [[փոքր կոնքի խոռոչ]]ում [[միզապարկ]]ից հետ, [[ուղիղ աղիք]]ից առաջ։ Հղիության ժամանակ արգանդում զարգանում է [[պտուղ (հղիություն)|պտուղը]]։
== Կառուցվածք ==
Արգանդ տանձաձև է, վերին հատվածը հատակն է, մարմնի խոռոչի կտրվածքը եռանկյունաձև է, որի վերին անկյուններում բացվում են արգանդափողերը, ներքևում՝ արգանդի վզիկի խողովակի ներքին բացվածքը։ արգանդի պատը կազմված է 3 շերտից՝ [[լորձաթաղանթ]]՝ [[ներարգանդենի]] ([[էնդոմետրիում]]), մկանային՝ [[արգանդամկան]] (միոմետրիում) և շճային՝ [[արգանդամիզ]] ([[պերիմետրիում]])։
 
=== Հղիություն ===
Հղիության ժամանակ արգանդի մեծությունը և ձևը փոփոխվում են մկանաթելիկների քանակի և մեծության փոփոխման շնորհիվ։ Ծննդաբերությունից հետո արգանդ աստիճանաբար փոքրանում է՝ համարյա հասնելով նախկին չափերին։ Տարեցների, հատկապես [[դաշտանադադար]]ից հետո, արգանդի չափերը փոքրանում են։ Արգանդի լորձաթաղանթը փոփոխվում է դաշտանային փուլին համապատասխան և անցնում է իրար հաջորդող 3 փուլ։ Փուլային փոփոխությունների ռիթմն արգանդում կարգավորվում է [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի, [[ձվարաններ]]ի և [[հիպոֆիզ]]ի առաջային բլթի արտադրած [[հորմոններ]]ի փոխգործողությամբ։
 
=== Ամրացում ===
Կոնքում արգանդ ամրացած է որովայնամզի, կապանների, փակեղների և կոնքի հատակի մկանների օգնությամբ։ [[Որովայնամիզ]]ը, արգանդի առաջային և հետին մակերևույթները ծածկելով, աջ և ձախ եզրերից ձգվում է մինչև կոնքի կողմնային պատը և կազմում [[արգանդի լայն կապան]]ը, որի 2 թերթիկների միջև գտնվում են արգանդի կլոր կապանները, արյունատար անոթները և [[արգանդափողեր]]ը։
 
=== Արգանդի վզիկ ===
Արգանդի վզիկը բաժանվում է հետևյալ հատվածների, հեշտոցային, որը դուրս է ցցված [[հեշտոց]]ի լուսանցքում և հայելու օգնությամբ մատչելի է [[գինեկոլոգ]]ի զննման համար, և վերհեշտոցային՝ որն անմատչելի է։
 
Վզիկի խողովակը հովհարաձև է, ներքին մակերևույթը ծածկված է բազմաթիվ ծալքեր ունեցող լորձաթաղանթով։ Վզիկի լորձաթաղանթն արտազատում է հիմնային ռեակցիայով լորձային արտազատուկ, որն օժտված է բակտերիասպան հատկություններով և կանխում է վարակի թափանցումը հեշտոցից արգանդ։ Արտազատուկի հիմնային ռեակցիան որոշակի նշանակություն ունի բեղմնավորման ժամանակ, քանի որ ակտիվացնում է [[սերմնաբջիջներ]]ի շարժումները։ Արգանդի վզիկի կողքերին և հեշտոցի վերին հատվածում տեղադրված են ճարպաբջջանքի կուտակումներ՝ հարարգանդային բջջանք (պարամետրիում)։
 
== Դիրք ==
Բնականոն պայմաններում արգանդ գտնվում է կոնքի կենտրոնում։ Միզապարկը դատարկվելիս արգանդի հատակը և մարմինը թեքված են առաջ, առաջային մակերևույթը նայում է առաջ և ներքև, այդ դեպքում արգանդի մարմինը վզիկի հետ գոյացնում է դեպի առաջ բացված անկյուն՝ առաջծալում։ Արգանդի դիրքը կոնքում փոխվում է հղիության ժամանակ, միզապարկը և ուղիղ աղիքը լցվելիս, ինչպես նաև ֆիզիոլոգիական այլ պայմաններում։
 
{{ՀԲՀ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Կանացի սեռական օրգաններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արգանդ» էջից