«Լիլիա Բրիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 285.
== Դերը Սերգեյ Փարաջանովի կյանքում ==
[[Պատկեր:Stamp of Armenia ms11.jpg|240px|thumb|[[Սերգեյ Փարաջանով]]]]
Կինոռեժիսոր [[Սերգեյ Փարաջանով]]ի ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը Բրիկի մոտ առաջացավ վերջինիս «[[Մոռացված նախնիների ստվերները]]» ֆիլմի դիտումից հետո։ Որոշ ժամանակ անց Փարաջանովը ժամանեց [[Մոսկվա]], և նրան հրավիրեցին Կուտուզովի պողոտայում գտնվող նրանց տունը։ Այս ծանոթությունն արագ վերածվեց ընկերության․ Լիլիա Յուրիևնան և Սերգեյ Իոսիֆովիչը հաճախ էին միմիանցմիմյանց զանգահարում, փոխանակվում նորություններով․ նրա ուղարկած նվերները [[Կիև]]ից երբեմն անսպասելի էին․ Փարաջանովը կարող էր ծանոթների միջոցով ուղարկել [[հնդկահավ]]ից պատրաստված ուտեստ, գյուղական ոճի զգեստ՝ արտասովոր զարդարանքով, սեփական ձեռքերով պատրաստված կովկասյան գոտի{{sfn|Катанян|2002|с=252—254}}։ Ըստ դերասանուհի [[Ալլա Դեմիդովա]]յի՝ Փարաջանովը Մոսկվա այցելելիս մեծ հաճույքով էր կանգ առնում Բրիկ-Քաթանյանի բնակարանում՝ «նաև այն պատճառով, որ այդ տան մթնոլորտը համապատասխանում էր նրա ստեղծագործական աշխարհին»<ref>{{статья |автор=Демидова А. С. |заглавие=Три портрета из книги «Бегущая строка памяти» |ссылка=http://magazines.russ.ru/continent/2000/105/demidova.html |язык= |издание=Континент |тип= |год=2000 |месяц= |число= |том= |номер=105 |страницы= |doi= |issn=}}</ref>։
 
1973 թվականին Փարաջանովը ձերբակալվեց և դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։ Լիլիա Յուրիևնան ոչ միայն աջակցում էր ռեժիսորին ծանրոցներով, այլև ջանք չէր խնայում նրան ժամկետից շուտ ազատելու համար։ Ըստ Վասիլի Քաթանյան կրտսերի հուշերի՝ մի անգամ այն հարցին, թե ինչ գրել Սերգեյ Փարաջանովին՝ բանտ, Լիլիան խնդրեց․ «Գրիր, որ մենք բառացիորեն գետինն ենք կրծում, սակայն այն կարծր է»{{sfn|Катанян|2002|с=263}}։