«Հալիկառնասոսի դամբարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ը: → ը։, մ: → մ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:TheMausoleo maussolleiondi modelalicarnasso, dsc02711-miniaturkricostruzione nevit01.jpgJPG|մինի|Հալիկառնասոսի դամբարանի մանրապատկերը]]
[[Պատկեր:Bodrummauzoleum.jpg|մինի|ձախից|Դամբարանի ավերակներն այսօր]]
'''Հալիկառնասոսի դամբարան''', մ.թ.ա. IV դարում [[Փոքր Ասիա]]յի հարավ-արևմտյան [[Կարիա]] երկրամասի մայրաքաղաք [[Հալիկառնասոս]]ում երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձան, [[աշխարհի յոթ հրաշալիքներ]]ից մեկը։ Կառուցվել է [[Մավսոլոս]]<nowiki/>ի կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ[[ճարտարապետ]]ներ Պիթեասի[[Պիթեաս]]ի և Սատիրոսի[[Սատիրոս]]ի կողմից, ծառայել է որպես [[Փոքր Ասիա]]յի ամենահզոր տիրակալի՝ Մավսոլոսի վերջին հանգրվան։ Հոյակերտ [[ճարտարապետություն]]ը և [[քանդակագործություն|քանդակագործական]] հրաշալի [[անսամբլ]]ը բավարար են, որպեսզի [[Հալիկառնասոսի դամբարան]]ը հիրավի տպավորիչ [[կառույց]] ճանաչվի։ կողմից։
 
==Դամբարանի ստեղծման պատմությունը ==
 
=== Դամբարանի շինարարությունը ===
Դամբարանի շինարարությունը սկսվել է դեռևս [[Մավսոլոս]]ի կենդանության օրոք։ Նա վարձել էր լավագույն [[ճարտարապետներ]]ին, և նրանց աշխատանքի պտուղը դարերի փառքով պսակվեց։ Մավսոլոսը Պարսկաստանի [[կայսրություն|կայսրության]] գավառ Կարիայի [[սատրապ]]ն էր։ Նրա [[թագավորություն]]ը գործնականում անկախ պետություն էր։ Մ․թ․ա․ 377-353 թվականներին իրականացված շինարարական հզոր նախագծերը [[Էգեյան ծով]]ի ափին կանգնած Հալիկառնասոսը դարձրին հոյակապ քաղաք։ Մ․թ․ա․ 353 թվականին, երբ մահացավ Մավսոլոսը, շինարարության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց նրա այրին և ժառանգորդը՝ Արտեմիսյան։ Նա նույնպես մահացավ մինչև շինարարության ավարտը, բայց շինարարները վճռել էին ավարտին հասցնել իրենց անգերազանցելի վարպետության հուշարձանը։ Չնայած հետագայում [[դամբարան]]ն ավերվեց, բայց հնագետներին հաջողվել է նրա շատ գաղտնիքներ բացահայտել։ Հալիկառնասոսը հետագայում ստացավ [[Բոդրում]] անվանումը։ Քաղաքային թանգարանում այժմ դամբարանի [[մասունք]]ներից որոշ նմուշներ են պահվում։
 
=== Հալիկառնասոսի հատակագիծը ===
Հոյակերտ Հալիկառնասոսը շրջապատում էր դարպասներ ունեցող 7 կիլոմետրանոց պատը։ Քաղաքի տեսարժան վայրերից կարելի է հիշատակել Մարսի տաճարը, հանրային ներկայացումների համար նախատեսված [[ամֆիթատրոն]]ը և պալատը, որտեղ Մավսոլոսն ապրում էր իր ընտանիքի և մյուս [[պալատականներ|պալատական]]ների հետ։ Դամբարանը կառուցվել էր քաղաքի գլխավոր փողոցում, շուկայի մոտ և նշանավորում էր Մավսոլոսի փառքը, որպես Հալիկառնասոսի հիմնադիր։
 
=== Դամբարանի կառուցվածքը ===
 
*Դամբարանի գլխին 6 մետրանոց բրգաձև տանիքն էր, որի վրա բրոնզով ընդելուզված մարմարյա քառանժույգ մարտակառքն էր, որն անձամբ «վարում» էր մարմարյա Մավսոլոսը։
* Մարտակառքի հիմքի ժապավենի վրա հույները մարտնչում են կենտավրոսների՝ կիսամարդ-կիսաձիերի դեմ։
* Աստիճանների շարքը կազմում էր 7մետրանոց բրգաձև , սպիտակ մարմարից տանիքը։ Հնագետները հաշվել են, որ յուրաքանչյուր աստիճանի բարձրությւոնը 30 սմ էր։
* Տանիքի հիմքի շուրջը տեղադրված մարմարյա առյուծները հավանաբար շարք են կազմել։ ՉԻ բացառվում, որ նրանք կոչված էին շենքը պահպանելու չար ուժերից։
* Տանիքի ստորին ժապավենին ձիարշավի պատկերներն էին։ Հնարավոր է, որ ճարտարապետն այդ պատկերներն արել էր Մավսոլոսի թաղման օրեին։
* 12 մետր բարձրությամբ մարմարյա սյուները պահում էին տանիքը։ Նրանք պսակվում էին ոլորաձև խոյակներով։
* Սյուների միջև կանգնած էին Մավսոլոսի հարազատների արձանները։ Կնոջ և տղամարդու երկու հսկայական արձաններպահպանվել են մինչև օրս և գտնվում են բրիտանական թանգարանում։ Ոմանք պնդում են, որ դրանք Մավսոլոսի և Արտեմիսյայի արձաններն են։
* Սյուները պահող պոդիումը զարդարված էր հույների և ամազոնուհիների պատկերներով։ Ամազոնուհիները ռազմիկ կանանց դիցաբանական ցեղ էին։
 
==== Դամբարանի կառուցումը ====