«Ազատ Մաթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
Ազատ Մաթյանը ծնվել է 1942 թվականին Թեհրանում: Նրա ծնողները եղել են Իրանի Չարմահալ գավառից: 1946 թվականին ընտանիքը փորձել է հայրենդարձել, սակայն Հայաստան ներգաղթելու անհաջող փորձից հետո Մաթյան ընտանիքը հաստատվել է [[Աբադան (Իրան)|Աբադան]]ում: Նախնական կրթություն Ազատն ստացել է Աբադանում: Միջնակարգն ավարտելուց հետո տարվել է բանաստեղծություններ գրելով: 1963-1967 թվականներին սովորել է [[Սպահանի պետական համալսարան]]ի գրականության ֆակուլտետում, ուսումնասիրել պարսից դասական և ժամանակակից բանաստեղծություններ, կատարել [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «[[Մատյան ողբերգության|Մատյան]] [[Մատյան ողբերգության|Ողբերգության]]» գրքի թարգմանությունը: 1968 թվականին Անդրանիկ Հովհաննիսյանի նորահիմն կրթական հիմնադրամի հովանավորությամբ մեկնել է [[Փարիզ]], ուսումնասիրել է [[ֆրանսերեն]], ավարտել է Փարիզի Արևելյան կենդանի լեզուների ինստիտուտի հայոց լեզվի բաժինը: 1971 թվականին ընդունվել է [[Սորբոնի համալսարան]]ի համեմատական գրականության ամբիոն. ատենախոսության թեման եղել է «Եղիշե Չարենցը և իր ժամանակը», որը մնում է անավարտ: Իր հետագա ուսումնասիրությունները հրատարակել է «Ո՞վ է Չարենցը» խորագրի տակ:
1972 թվականից շուրջ 40 տարի հայոց լեզու և գրականություն է դասավանդել Սպահանի պետական համալսարանում: 1974-2004 թվականներին եղել է Նոր Ջուղայի ներկայացուցչական և պատգամավորական ժողովների անդամ, 1983-2000 թվականներին՝ Իրանահայ ազգային և մշակութային միության (ԻԱՄՄ) վարչության նախագահ, 2004-2009 թվականներին՝ «Հանդես» գրական-գեղարվեստական եռամսյայի խմբագրության անդամ<ref>{{Cite web|url=https://gisher.org/azat-matyan-t27179.html|title=Ազատ Մաթյան : Բանաստեղծություններ|website=Gisher|accessdate=2016-11-01}}</ref><ref>{{Cite web|url=http://www.aravot.am/2012/11/15/311405/|title=Իրանում տոնվելու է բանաստեղծ-թարգմանիչ Ազատ Մաթյանի ծննդյան յոթանասունամյակը|website=Առավոտ - Նորություններ Հայաստանից|accessdate=2016-11-01}}</ref>:
2014 թվականի հունիսից հաստատվել է [[ԱՄՆ]] ում:
Տող 28.
* Ո՞վ է Չարենցը (Բ), 2012
* Վերադարձ դեպի, 2008
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==