«Համակարգչային գրաֆիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.youtube.com/ +https://www.youtube.com/)
No edit summary
Տող 1.
{{Վիքիֆիկացում}}
'''Համակարգչային գրաֆիկա''', ինֆորմատիկայի բաժին, որն ուսումնասիրում է համակարգչային տեխնիկայի օգնությամբ գրաֆիկական պատկերների ստեղծման և մշակման միջոցներն ու հնարները։ Չնայած այն բանին, որ համակագչային գրաֆիկայի հետ աշխատանքի համար գոյություն ունեն մի շարք ծրագրային ապահովման դասեր, տարբերում են համակագչային գրաֆիկայի չորս տեսակ։ Դրանք են ռաստերային (կետային) գրաֆիկա, վեկտորային գրաֆիկա, եռաչափ և ֆրակտալ գրաֆիկաներ։ ԴրանԴրանք տարբերվում են էկրանին երևալիս կամ թղթին տպելիս պտկերիպատկերի ֆորմատավորման սկզբունքներով։
 
Ռաստերային գրաֆիկան կիրառում են էլեկտրոնային (մուլտիմեդիաներ) տպագրության հոդվածների մշակման համար։ Ռաստերային գրաֆիկայով ստեղծված իլյուստրացիաները՝ նկարազարդումները, հազվադեպ են ստեղծվում «ձեռքով»՝ համակարգչային ծրագրերով։ Իլյուստրացիա ստանալու նպատակով շատ հաճախ կիրառվում են լուսանկարների և գեղանկարների սկանավորումը։ Բոլորովին վերջերս ռաստերային պատկերների համակարգիչներ ներմուծելու համար լայնորեն կիրառվում են թվային ֆոտո- և տեսախցիկները։ Գրաֆիկական խմբագրիչների մեծ մասը, որոնք նախատեսված են ռաստերային իլյուստրացիաների հետ աշխատանքի համար ուղղված են ոչ այնքան պատկերների ստեղծմանը, որքան դրանց մշակմանը։ Համացանցում համակարգչային իլյուստրացիաներն օգտագործվում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է գունավոր պատկերին հաղորդել երանգների ամբողջական գամմա։