«Հրային սալամանդր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21.
| iucn = 59467
}}
'''Հրային սալամանդր''', '''բծավոր սալամանդր''', '''անձրային մողես''' կամ '''սովորական սալամանդր''' ({{lang-lat|Salamandra salamandra}}), պոչավոր երկկենցաղների կարգի իսկական սալամանդրերի ընտանիքին պատկանող կենդանատեսակ:
 
Համարվում է Եվրոպայում տարածված ամենահայտնի սալամանդրի տեսակը և ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչը:
 
Հրային սալամանդրի տեսակը առաջին անգամ նկարագրվել է 1758 թվականին շվեդ գիտնական և բնագետ Կառլ Լինեյի կողմից: Մաշկում թունավոր գեղձերի առկայության շնորհիվ արտաքին միջավայրի թշնամիները բավականին քիչ են:
 
== Տարածվածություն ==
Տող 37.
 
Որոշակի մեկուսացված պոպուլյացիաններ բնակվում են նաև [[Մեծ Բրիտանիա|Բրիտանական կղզիներում]]:
 
== Նկարագրություն ==
Մարմնի և պոչի ընդհնուր երկարությունը կազմում է 25-28 սմ: Պոչը բավականին երկար է և կազմում է գեթե ընդհանուր երկարության կեսը՝ 12-13 սմ:
 
Վերջույթները կարճ են, սակայն բավականին հզոր: Առջևի վերջույթների ունեն 4 մատ, իսկ հետին վերջույթների մատերը՝ մեկով ավելի:
 
Մարմնի գունավորումը վառ սև է՝ փայլուն երանգով: Փորի և մեջքի վրա կան դեղին լավ տեսանելի բծեր:
 
== Կենսակերպ ==
Վարում է ցերեկային կենսակերպ: Հրային սալամանդրը հինականում խուսափում է բաց և չոր տեղերից: Առավել ակտիվ է անձրևային օրերին և դա է պատճառը, որ այս պոչավորներին հաճախ անվանում են նաև ''անձրևային մողես'':
 
Նորմայից ցածր ջերմաստիճանին բավականին լավ է դիմանում և անշարժանում է -2-4 °C ջերմաստիճանային պայմաններում:
 
== Բազմացում և զարգացում ==
Բեղմնավորումը ներքին է: Սովորական սալամանդրայի բեղմնավորումը կատարվում է ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում և դա էական նշանակություն չունի:
 
Ջրոլորտում էգը կոյանոցով վերցնում է ջրի մեջ արուի դրած սպերմատոֆորները: Ցամաքում բեղմնավորվելիս արուն փաթաթվում է էգին և սեռական բջիջները՝ սպերմատոֆորներն ընկնում են վերջինիս կոյանոցի մեջ: Զուգավորումը կարող է տևել մեկ ամիս և ավելի, նույնիսկ ամիսներ:
 
Ծնում է 2-ից մինչև 70 թրթուր: Կյանքի տևողությունը կազմում է մինչև 18 տարի<ref>{{Գիրք:ՀԿՏ|161}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}