«Ընձենավորը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 15.
Ռուսթավելին դատապարտել է ստրկամտությունը՝ ընթերցողին անհաշտ պայքարի կոչելով չարիքի ու բռնության դեմ։ Նրա քաղաքական իդեալը թագավորական՝ կենտրոնացված իշխանությունն է ու կառավարման միապետական ձևը։ Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրինապաշտ ու արդարադատ, որպիսիք պոեմում նրա սիրելի արքաներն ու թագաժառանգներն են։ Բանաստեղծը դատապարտել է միջպետական երկպառակությունները, դավաճանությունը, շահամոլությունը, իսկ սիրո, բարեկամության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները վեր է դասել ամեն ինչից։ Սերը համարել է երկրային և ազնվազարմ պարգև, կարևորել է նաև անհատի հոգևոր ազատությունը։
 
==«Ընձենավորի» գրչագրերը==
[[Պատկեր:Shota Rustaveli. Le Caucase pittoresque dessine d'apres nature par le prince Gregoire Gagarine. 1847.jpg|մինի|աջից|«Շոթա Ռուսթավելի», Flerier, [[Փարիզ]] [[1852]] թ]]
«Ընձենավորը» պոեմը մեզ հասել է հարյուրից ավելի գրչագրերով։ Նման առատությունը բացատրվում է ստեղծագործության նկատմամբ եղած բացառիկ սիրով ու հետաքրքրությամբ։ Տարբեր ձեռագրերի հիշատակարան-հավելագրություններին ծանոթանալիս տեղեկանում ենք, որ Ռուսթավելու պոեմը նույնիսկ իբրև օժիտ է տրվել, մանավանդ հասարակության բարձր խավերում։ Դժբախտաբար 13-16-րդ դարերի որևէ ձեռագիր չի պահպանվել, իսկ առավել հնագույն ընդօրինակությունը կատարված է 1646 թվականին, որի հեղինակը Մամուկա ատենադպիր Թավքարաշվիլին է։ Այս ձեռագիրը չափազանց հարուստ է մանրանկարչական նկարազարդումներով։ Դրան նախորդող ժամանակներից հայտնաբերված են միայն մի քանի պատառիկներ, երբեմն՝ նույնիսկ տողեր՝ իբրև հավելագրություն։ Կա պահպանված նաև երկու քառատող՝ արձանագրության տեսքով։