«Նիկիտա Բալիև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
1920 թվականին նրանք մի կերպ հասնում են Կոստանդնուպոլիս, որտեղ Ալեքսանդր Խատիսյանի շնորհիվ Բալիևը ինքնությունը հաստատող փաստաթղթեր է ձեռք բերել,իսկ Զավեն Պատրիարքի միջոցով վկայական է ստացել՝ Ֆրանսիա մեկնելու համար։ Արդեն 1921 թվականին Բալիևը Փարիզում էր։ Փարիզում էին նաև «Չղջիկ»ի շատ դերասաններ։ Բալիևը իր միակ ունեցվածքը՝ ադամանդե մատանին գրավ է դնում և վերաբացում թատրոնը։ Առաջին ներկայացումը «Ֆեմինա» թատրոնում մեծ հաջողություն է ունենում։Փարիզում Բալիևը մնում է ութ ամիս և կառավարության կողմից արժանանում «Պատվո լեգեոն» շքանշանի։ 1923 թվականին երեք ամիս հանդես է եկել Լոնդոնի «Պավիլիոն» թատրոնում։Փարիզի և Լոնդոնի ելույթներից ստացած գումարը կազմել է 2,5 միլիոն ֆրանկ,ինչը ֆանտաստիկ էր այն ժամանակվա համար։ Շուտով քառասունյոթ անձից բաղկացած թատրոնը իր ելույթները շարունակեց Գերմանիայում,Իսպանիայում, Բելգիայում,Նիդեռլանդներում։
== «Չղջիկ»ը ԱՄՆ-ում ==
1923 թվականին «Չղջիկ»ը մեկնել է Նյու Յորք և փետրվարի 3-ին տվել է իր առաջին ելույթը։ Հետագա ելույթները մեծ ոգևորություններ առաջացրին ամերիկացիների մեջ։Նրանք Բալիևին ընդունում էին որպես թատրոնի նորարար։
 
== Ծանոթագրություններ ==