«Չըրաղան պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
'''Չըրաղան պալատ''' ({{lang-tr|Çırağan Sarayı}}, {{lang-en|Çırağan Palace}}), հինգաստղանի հյուրանոց [[Ստամբուլ]]ում։ Պատկանում է «Kempinski» հյուրանոցային խմբին<ref>Arnold, Helen [http://edition.cnn.com/2011/09/01/travel/expensive-hotel-suites-cnngo/index.html?iref=allsearch] ''CNN Go''. 25 March 2012. Retrieved 2014-10-09</ref>։ Տեղակայված է [[Բեշիկթաշ (շրջան)|Բեշիկթաշ]] և [[Օրթաքյոյ]] թաղամասերի միջև՝ [[Բոսֆոր]]ի ձախ ափին։ Հյուրանոցը մարմարե կամրջով կապված է [[Յըլդըզ]] այգու հետ։ Նախկինում այստեղ տեղակայված է եղել սուլթան [[Աբդուլ Ազիզ]]ի պալատը։
 
Չըրաղան պալատը, ինչպես և [[Օրթաքյոյի մզկիթ|Օրթաքյոյ մզկիթ]]ը և [[Դոլմաբահչե]]ի պալատը, կառուցվել է [[Պալյաններ|Պալյան]] ընտանիքի կողմից, ովքեր ձգտում էին եվրոպականացնել օսմանյան ճարտարապետությանը պատկանող կառույցները։ Կառուցումը տեղի է ունեցել [[1863]]- [[1867]] թվականներին։ [[XX դար]]ի սկզբին այստեղ՝ զինվորականների խիստ հսկողության ներքո, ապրել է [[օսմաններ|օսմանյան]] սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ը, իսկ [[1909]] թվականին այստեղ տեղի ունեցան երիտթուրքական խորհրդարանի առաջին նիստերը։
 
[[1910]] թվականի հունվարին կիսափայտե պալատը այրվեց։ Այն մնաց կիսավեր վիճակում, մինչ [[1989]] թվականը, երբ դրա վերականգնմամբ սկսեցին զբաղվել ճապոնացի շինարաները։ Ինտերիերը վերականգնվել է այնպես, որ գրավի զբոսաշրջիկին։ Շինարարները նպատակը չի եղել ցուցադրել պալատի պատմական տեսքը։ [[2007]] թվականին փրձ կատարվեց միմյանց հետ համադրել պալատի պատմական տեսքը և նեոմոդեռնիստական ոճը։