«Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կենտրոն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի''' — Հա Առաքելական եկեղեցու տաճար Երևանում: == Ճարտարապետություն == Կ...
 
No edit summary
Տող 1.
'''Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի''' — ՀաՀայ Առաքելական եկեղեցու տաճար Երևանում:
 
== Ճարտարապետություն ==
Կոնդի բարձունքին` մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին` հին Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին ուշ միջնադարյան մյուս՝ Պողոս-Պետրոս, Զորավոր և Կաթողիկե եկեղեցիների նման եռանավ բազիլիկ է: Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը:
Ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1973թ. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին է ներկայացրել եկեղեցու վերակառուցման նախագիծը, որը հավանության է արժանացել: Սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է: 10 տարի անց հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանը, հոր մտահղացումն իրագործել է: Աշխատանքային նախագիծը մշակել են հանրապետության վաստակավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը և ինժեներ-կոնստրուկտոր Ավետիք Թեքնեջյանը: 1980-ականներին ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ եկեղեցին վերակառուցվել է: Գմբեթը, արտաքին պատերը երեսպատվել են տուֆով: Մեծածավալ աշխատանք է կատարվել եկեղեցու ներսում, ավագ խորանի բեմապատը զարդարվել է գեղաքանդակ հորինվածքներով: Արևմտյան կողմից երգչախմբի համար կառուցվել է վերնատուն, հատակը մարմարապատվել է: 2000թ. եկեղեցուն կից ստեղծվել է <<Հովհաննես Կոզեռն>> կրթամշակութային կենտրոնը:
 
== Արտաքին հղումներ ==