«Խուան Մարտին դել Պոտրո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
== Սպորտային կարիերան ==
2002 թվականին, 14 տարեկանում Պոտրոն նվաճում է իր առաջին տիտղոսը Orange Bowl: 2005 թվականին ITF Futures պատանեկան մրցաշարերում նվաճում է երեք տիտղոս: Նույ տարվա նոյեմբերին նա արդեն մասնակցում է Մոնտեվիդեոում անցկացվող ATP Challenger Series երիտասարդների մրցաշարին և մի քանի հաղթանակ տանում: 2006 թվականի սկզբին առաջին անգամ մասնակցում է ATP-տուրի (պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) մրցաշարերին: Իր առաջին խաղն ATP մրցաշարում անցկացրել է Վինա-դել-Մարում, որտեղ 6:2, 6:2 հաշվով պարտության է մատնել իսպանացի թենիսիստ Ալբերտ Պորտասին: Հաջորդ այդպիսի մրցաշարում նա պարտություն է կրում Ֆերնանդո Գոնսալեսից (3:6, 6:7(4)): 2006 թվականին նա մասնակցում է ATP շարքի ևս երեք մրցաշարերի և երեքում էլ պարտվում հենց առաջին փուլում:
[[Մեծ սաղավարտ (թենիս) ]]ի մրցաշարերում նրա դեբյուտը եղել է 2006 թվականի [[Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն]]ում, որտեղ ևս զիջում է հենց առաջին փուլում՝ պարտվելով [[Խուան Կարլոս Ֆերերո]]յին 3:6, 6:2, 2:6, 4:6 հաշվով:
Նույն տարվա հուլիսին Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում անցկացվող համանուն մրցաշարում հասել է մինչև 3-րդ փուլ, իսկ Ումագում ATP մրցաշարերում կարիերայում առաջին անգամ խաղացել 4-րդ փուլում: Օգոստոսի սկզբին նվաճել է ATP Challenger Series շարքի մրցաշարի տիտղոս: Նույն ամսում իր դեբյուտն է տոնում նաև [[ԱՄՆ թենիսի բաց առաջնույունառաջնություն]]ում, բայց պարտություն է կրում առաջին փուլում ու դուրս մնում հետագա պայքարից: Հոկտեմբերին հասնում է Տոկիոյի մրցաշարի 3-րդ փուլ, ինչի շնորհիվ կարիերայում առաջին անգամ տեղ է զբաղեցնում վարկանշային աղյուսակի առաջին հարյուրյակի լավագույն թենիսիստների շարքում:
Հոկտեմբերի վերջին հասել է Բազելի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ: