«Կյուրիկե Բ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 27 բայտ ,  6 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎top: clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ)
չNo edit summary
{{Տեղեկաքարտ Միապետ}}
{{Անձ}}
 
'''Կյուրիկե Բ''' (ծն. թ. անհտ.— մոտ [[1089]]), [[Լոռու թագավորություն|Տաշիր-Ձորագետի թագավոր]]՝ [[1048]] թվականիից։ Սելջուկների դեմ միասնական ճակատ կազմելու փոխադարձ ակնկալությամբ վայելել է [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] հովանավորությունը և ստացել դրամ հատելու իրավունք։ Սակայն, երբ [[1064]] թվականին սելջուկները մտել են [[Գուգարք]] ու [[Վրաստան]], Կյուրիկե Ա-ն ստիպված հպատակվել է սուլթան Ալփասլանին, դրանով պահպանել իր իշխանությունը և երկիրը փրկել ավերումից։ [[1065]] թվականին նստավայր է դարձել [[Լոռի Բերդ (ամրոց)|Լոռին]]։ Եռանդորեն մասնակցել է Հայաստանի ներքին կյանքի կարևոր իրադարձություններին։ Հայոց կաթողիկոսությունն Անիում վերահաստատելու հույսով [[1081]] թվականին օժանդակել է Շիրակի եպիսկոպոս [[Բարսեղ Ա Անեցի|Բարսեղ Ա Անեցուն]]՝ [[Հաղպատ]]ում օծվելու աթոռակից կաթողիկոս։ Մեծ ջանքեր է գործադրել պահպանելու իր երկրի՝ Կյուրիկյան թագավորության կիսանկախ գոյությունը։ Այդ նպատակով [[1088]] թվականին մեկնել է [[Խորասան]] և լավ ընդունելություն գտել Մելիքշահից։ Այնուամենայնիվ, թագավորությունը ենթարկվել է սելջուկների հարձակումներին, որոնք ի վերջո հանգեցրին նրա անկմանը։