«Մայիսյան հերոսամարտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
[[Պատկեր:Garegin Nzhdeh Armenian volunteer detachment 1915.jpg|300px|մինի]]
== Սարդարապատի ճակատամարտ ==
Սարդարապատի ուղղությամբ թուրքերը դուրս են բերել 15-հազարանոց զորաբանակ՝ Յաղուբ Շևքեթ փաշայի հրամանատարությամբ։ ճակատամարտից առաջ Սիլիկյանը կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկել է հեռանալ Սևանի ուղղությամբ՝ նրա անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռացել Սբ էջմիածնից, այլև կարգադրել է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում՝ ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով։ Մայիսի 21-ին տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկական ուժերը նահանջել են՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Վտանգվել են Սբ էջմիածինն ու Երևանը, որտեղ, բազմահազար արևելահայերից բացի, հավաքվել էին հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականներ։ Մայիսի 22-ի առավոտյան ժամը 6-ին հայկական զորքը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ հուժկու հա վածովհարվածով ոչնչացրել է Ղամշլու (այժմ՝ Եղեգնուտ) գյուղի շրջանում կենտրոնացած թուրք, ուժերը՝ ազատագրելով նախօրեին գրավված Սարդարապատը։ Թուրքերը նահանջել են և դիրքավորվել Արաքս կայարանի շրջանում։ Առաջին հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել ժողովրդի մեջ, տարբեր տեղերից եկել են նորանոր խմբեր, միավորվել Սարդարապատի ջոկատում՝ գնդապետ [[Դանիել Բեկ-Փիրումյան]]ի հրամանատարության ներքո։
[[Պատկեր:Armenian troops being drilled at Baku. 1918.jpg|350px|մինի]]
== Բաշ-ապարանի ճակատամարտ ==