«Տրդատ ճարտարապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
Սուրբ Սոֆիայի տաճարում Տրդատի կատարած վերականգնումը լիովին արտացոլում է 10-11-րդ դարերի հայոց շինարարական մշակույթի զարգացման աստիճանը: Թեև հայտնի է, որ այդ ժամանակներում Հայաստանում այդպիսի մեծ գմբեթներ չէին կառուցում, սակայն սա ցույց է տալիս, որ դրանց կառուցման եղանակներն ու ճարտարապետական լուծումները խորթ չէին հայ ճարտարապետներին: Իսկ որպեսզի Բյուզանդական կայսրության մայրաքաղաքում այդպիսի պատասխանատու պատվեր ստանար, պարզ է, որ Տրդատը պետք է առաջնակարգ ճարտարապետի մեծ համբավ ունենար: [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ|Ստեփանոս Ասողիկը]] հայտնում է, որ մինչև Տրդատին հրավիրելը, հմուտ հույն ճարտարապետները շատ էին հոգում վերականգնման համար, բայց այդպես էլ հստակ լուծումներ չէին կարողանում առաջարկել:
 
==Անիի Մայր տաճարի կառուցման շարունակությունըավարտը==
[[Պատկեր:Ani-Cathedral, Ruine.jpeg|mini|300px|աջից|thumb|[[Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի|Անիի Մայր տաճարը]]:]]
Այս աշխատանքն ավարտելուց հետո Տրդատը վերադառնում է Անի, որտեղ նոր արքա [[Գագիկ Ա]]-ի կինը՝ թագուհի [[Կատրանիդե Բ|Կատրանիդեն]], որ Սյունյաց Վասակ իշխանի դուստրն էր, նրան հանձնարարում է դարձյալ ձեռնարկել Մայր տաճարի կառուցումը: Տաճարի կառուցումն ավարտվում է 1001 թվականին և նվիրվում Քրիստոսի ծննդյան 1000-ամյակին: Այն դառնում է Անիի աշխարհիկ ու հոգևոր բնույթի հոյակերտ շինությունների պսակը և մեծ համբավ բերում իր ճարտարապետին: Քաղաքի հարավ-արևելյան մասում կառուցված շենքը վեր է բարձրանում [[Ախուրյան (գետ)|Ախուրյան գետի]] կամրջի դիմաց, միջնաբերդից հյուսիս-արևելք, գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրա:
19-20-րդ դարերում, երբ Անին աղմկալի, մեծ քաղաքից վաղուց արդեն վերածվել էր մեռյալ ավերակների, Մայր տաճարն իր վրա է գրավում հետազոտողների և ճանապարհորդների ուշադրությունը՝ դառնալով ուսումնասիրության ու բազմաթիվ նկարագրությունների առարկա: Նրանք բոլորը հիացմունքով են խոսում ճարտարապետական այդ գլուխգործոցի մասին:
 
 
 
 
== Գրականություն ==