«Հայկական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Մ.թ.ա. VI – մ. թ. III դարեր: clean up, փոխարինվեց: ը: → ը։, ն: → ն։ oգտվելով ԱՎԲ
lav em arel
Տող 4.
'''Հայկական ճարտարապետություն''', ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է [[հայեր|հայ ժողովրդի]] կողմից [[Հայկական լեռնաշխարհ]]ում և նրա սահմաններից դուրս<ref>Vazken Lawrence Parsegian, 1996</ref>։
 
Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստականanasun հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։
 
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի ([[Թորոս Թորամանյան]] և ուրիշներ) և օտար (Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, [[Նիկողայոս Մառ]] և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի [[Գառնիի հեթանոսական տաճար|Գառնիի]] տաճարն է (I դար)։