«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
"Raphael_badkanian.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Jcb մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Missing source as of 20 August 2016 - Using VisualFileChange.:
Տող 45.
 
== Խորհրդային պատմագրություն ==
 
[[Պատկեր:Raphael badkanian.jpg|մինի|աջից|Ռափայել Պատկանյան]]
Խորհրդային հայ պատմագրությունը իր ձևավորման շրջանում անցյալի ժառանգության յուրացման հարցում հանդես է բերել ոչ համապարփակ, խիստ խոցելի, ոչ գիտական ու կողմնակալ մոտեցում։ Կողմնորոշվելով նախ և առավելապես դեպի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ [[1920]]-[[1930]]-ական թվականներից իսպառ կամ գրեթե իսպառ արտաքսվեցին ազգային-ազատագրական պայքարի խնդիրները։ Ավելին, նշված շրջանում պատմական գիտությունը մերժեց հայ ժողովրդի մեծ հատվածի՝ արևմտահայության խնդիրների ուսումնասիրությունը, զբաղվեց հայ ժողովրդի միայն մի հատվածի՝ արևելահայության սոցիալ-հասարակական հարցերով՝ սերտորեն առնչված [[Ռուսաստան]]ի պատմական զարգացման օրինաչափությունների հետ։ Եթե գիտական տեսակետների և մոտեցումների ձևավորման սկզբնական շրջանում նրա վրա կործանարար ազդեցություն ուներ սոցիոլոգիզմը, ապա հետագա տասնամյակներին պատմաբանի միտքը կաշկանդված էր [[Ստալին]]ի՝ անհատի պաշտամունքի պահանջներին համապատասխան աշխարհայացքի դաժան չափանիշներով։ Նման պայմաններում հայ ժողովրդի ազգային-ագատագրական պայքարի (թեկուզև ուղղված լիներ օսմանյան ջարդարարների և նրանց հովանավոր մեծ տերությունների ու ցարական Ռուսաստանի քաղաքականության դեմ) պատմությանն անդրադառնալը ընկալվում և գնահատվում էր որպես «հայկական ազգայնամոլության» քարոզ։ Գռեհիկ կեղծարարության և անարդար մերժման ենթարկվեցին [[Րաֆֆի|Րաֆֆու]] և [[Ռաֆայել Պատկանյան|Ռ. Պատկանյան]]ի ժառանգությունները։ Փորձեր արվեցին հանել նրանց հայ դեմոկրատ, մտքի զարգացման ընդհանուր գործընթացից և ժողովրդին ազգային-ազատագրական պայքարի կոչող նրանց հայրենասիրությունը նույնացնել հատկապես տիրապետող մեծաքանակ ազգերի բյուրոկրատ մտավորականությանը հատուկ ազգայնականության հետ։