«Տիկնիկների տունը (պիես)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
 
Պիեսի մտահղացումը եղել է 1878 թվականին: Իբսենը ձգտում էր ողբերգության դասական ձեւով արտահայտել ժամանակակից խնդիրները: Ստեղծագործությունը գրվել է 1879 թվականին: Դրամայի հիմքում Իբսենն իրական պատմություն է ներկայացրել: Նորայի նախատիպը նորվեգացի-դանիացի գրող Լաուրա Քիլերն էր (1849-1932): «Բրանդ» պիեսի ազդեցությամբ 19-ամյա աղջիկը գրել է «Բրանդի դուստրերը» գիրքը, որը կեղծանվամբ հրատարակվել է 1869 թվականին: Իբսենը ծանոթացել է նրա հետ ու խորհուրդ տվել զբաղվել գրականությամբ: Նրանց միջեւ ընկերություն է ծագել: Հոր մահից հետո Լաուրան տեղափոխվել է Դանիա, որտեղ էլ 1873 թվականին ամուսնացել է Վիկտոր Քիլերի հետ: Նա բարի մարդ էր, սակայն երբեմն դաժանության նոպաներ էր ունենում, հատկապես ծանր էր տանում փողի պակասությունը: 1876 թ. Վիկտորը հիվանդանում է տուբերկուլյոզով: Նա պետք է բուժում ստանար հարավում: Իր հարուստ հորը դիմելու՝ Լաուրայի խնդրանքները որեւէ արդյունք չունեցան: Այդ ժամանակ նա գաղտնի կերպով բանկից պարտք է վերցնում: Նրա երաշխավորն իր հարուստ ու հեղինակավոր ընկերն է դառնում: Հենց այդ տարի նրանք ամուսնու հետ մեկնում են Շվեյցարիա եւ Իտալիա: Ամուսինն առողջանում է: Հետդարձին Քիլերներն այցելում են իբսեններին Մյունխենում: Լաուրան գաղտնի պատմում է այս ամենի մասին Իբսենի կնոջը՝ Սյուզանին: Դանիա վերադառնալուց հետո կրկին գումար է անհրաժեշտ լինում՝ մեկ այլ քաղաք տեղափոխվելու համար: Լաուրան կրկին պարտք է վերցնում: Այս անգամ նրա համար երաշխավոր է դառնում մի հեռավոր ազգական: Պարտքի մարման ժամկետին Լաուրան հիվանդ էր եւ առանց փողի: Բարեկամը եւս ծանր ֆինանսական դրության մեջ էր եւ չի կարողանում մարել պարտքը: Լաուրան հուսահատության պահին որոշում է կեղծ մուրհակ տալ, սակայն փոշմանում ու ոչնչացնում է այն: Այս ամբողջ պատմությունը հայտնի է դառնում նրա ամուսնուն: Վերջինս նախ վշտակցում է կնոջն ու նրա կողքին է լինում, սակայն շուտով ընտանիքի ու ընկերների ազդեցությամբ փոխում է իր վերաբերմունքն ու ապահարզան պահանջում: Նրանք շուտով բաժանվում են: Լաուրայի երեխաներին խլում են նրանից, նրա հայտարարում խաբեբա ու հոգեկան հիվանդ: Սակայն որոշ ժամանակ անց ամուսինը խնդրում է նրան հետ վերադառնալ տուն: Լաուրան համաձայնում է եւ 1879 թվականից սկսում է զբաղվել գրականությամբ ու աստիճանաբար վճարում է իր պարտքերը: Դրանից հետո նա երկու անգամ հանդիպել է Իբսենին: Հենց նրա կյանքն է հիմք դարձել «Տիկնիկների տունը» պիեսի սյուժեի ստեղծման համար:
 
== Կերպարներ ==
Թորվալդ Հելմեր, փաստաբան
Նորա, նրա կինը
Դոկտոր Ռանկ
Ֆրու Լիննե
Կրոսգստադ, մասնավոր հավատարմատար
Հելմեր ընտանիքի երեք փոքրիկ երեխաները
Աննա-Մարիա, նրանց դայակը
Հելմերների տան սպասուհին
Գործակատար
 
== Սյուժե ==
 
Գործողությունները տեղի են ունենում Հելմերների տանը, Ծննդյան տոներից առաջ: Նորան քաղաքից վերադառանում է՝ ծանրաբեռնված ընտանիքի անդամների նվերներով, ամուսինը նրան մեղադրում է վատնելու համար. ինքը դեռ նոր է նշանակվել որպես բանկի տնօրեն, իսկ աշխատավարձը կբարձրացնեն միայն երեք ամսից: Պարտքով ապրելը նրա համար անընդունելի է: Նորան, «վատնողը», «թռչնակը», «սկյուռիկը», ինչպես նրան Թորվալդն է անվանում, ի պատասխան միայն կատակում է, նա անհոգ ու թեթեւամիտ է թվում:
Նրանց հյուր է գալիս Նորայի վաղեմի ընկերուհին՝ ֆրու Լիննեն: Ամուսնու մահից հետո նա զուրկ է ֆինանսական միջոցներից եւ ստիպված է աշխատանք փնտրել: Նորան պատմում է նրան, որ երբ Թորվալդը հիվանդ էր, ինքն ստիպված է եղել պարտքով փող վերցնել, որպեսզի բժիշկների խորհրդով նրան մեկ տարով Իտալիա տանի: Հիմա նա ստիպված է վճարել պարտքը, սակայն այդ մասին ամուսնուն ասել չի կարող: Նա կարծում է, թե անհրաժեշտ գումարն իրենց տրամադրել է Նորայի հայրիկը: Հիմա նա ստիպված է խնայել, իր վրա ոչինչ չծախսել ու մանր առեւտրով զբաղվել:
Այդ ընթացքում Հելմերին այցելում է Կրոգստադը. հենց նրանից է Նորան պարտքով փող վերցրել: Հելմերը Կրոգստադին զրկել է աշխատանքից, եւ հիմա վերջինս խնդրում է Նորային համոզել ամուսնուն: Հակառակ դեպքում, նա սպառնում է մատնել Նորային:
Նորան ազնվորեն փորձում է համոզել ամուսնուն՝ աշխատանքից չազատել Կրոգստադին, սակայն նա չի համաձայնում: Ի դեպ, այդ նույն պաշտոնին նա արդեն վերցրել է ֆրու Լիննեին: Հասկանալով, որ ոչինչ չի փոխվելու, Կրոգստադը փոստարկղում նամակ է թողնում Թորվալդի համար, որտեղ նա նկարագրում է Նորայի՝ պարտք վերցնելու պատմությունը: Նորան հազար ու մի պատճառ է մտածում, որ ամուսնուն չթողնի մոտենալ փոստարկղին:
Ֆրու Լիննեն, ցանկանալով օգնել Նորային, գնում է Կրոգստադի մոտ. պարզվում է, մի ժամանակ նրանք սիրել են իրար, սակայն Լիննեն ամուսնացել է մեկ այլ, առավել ապահովված տղամարդու հետ: Հիմա ֆրու Լիննեն առաջարկում է «միմյանց օգնության ձեռք մեկնել». նա ցանկանում է ապրել հանուն ինչ-որ մեկի: Կրոգդստադը երջանիկ է եւ պատրաստ է անգամ հետ վերցնել իր նամակը, սակայն ֆրու Լիննեն համոզում է նրան չանել այդ. նա կարծում է, որ գաղտնիքը պետք է բացվի:
Թորվալդն ու Նորան վերադառնում էն Ծննդյան տոնի երեկույթից, եւ չարաբաստիկ նամակը երեւում է արկղից: Թորվալդը կատաղած է, նա կնոջն անվանում է դերասան, ստախոս, հանցագործ, ասում է, որ նրան այլեւս չի վստահի երեխաների դաստիարակությունը: Հենց նույն պահին սպասուհին մեկ այլ նամակ է բերում. Կրոգստադը վերադարձնում է Նորայի մուրհակը: Թորվալդը երջանիկ է, Նորան նրա համար նորից դառնում է «երգող թռչնակ», «աղավնյակ»: Սակայն Նորան հայտարարում է, որ հեռանում է տնից: «Այստեղ ես քեզ համար տիկնիկ-կին եմ եղել, ինչպես իմ հայրական տանը տիկնիկ-դստրիկ եմ եղել: իսկ ես կարծում եմ, որ ես նախ եւ առաջ մարդ եմ, ինչպես եւ դու, կամ գոնե, պիտի ձգտեմ մարդ դառնալ: Ես այլեւս չեմ կարող բավարարվել նրանով, ինչ ասում է մեծամասնությունը եւ ինչ գրված է գրքերում: Ես ինքս պիտի մտածեմ այս ամենի մասին ու փորձեմ գլուխ հանել ինքնուրույն»: Թորվալդի խնդրանքներն անօգուտ են. նրա վիրավորական վերաբերմունքից հետո Նորայի մեջ շատ բան է փոխվում. նա հասկանում է, որ պետք է գտնի ու պահի իր արժանապատվությունը:
== Էկրանավորում ==
1973- «Տիկնիկների տունը», ռեժիսոր՝ Ժոզեֆ Լոուզի, դերերում՝ Ջեյն Ֆոնդա, Էդվարդ Ֆոկսմ Տրեվր Հովարդ, Դեյվիդ Ուուրեն: Ֆրանսիա/Մեծ Բրիտանիա
1973- «Տիկնիկների տունը», ռեժիսոր՝ Պատրիկ Հարլանդ, դերերում՝ Էնտնի Հոփքինս, Քլեր Բլում, Ռալֆ Ռիչարդսոն, Դենհոլմ Էլլիոթ: Մեծ Բրիտանիա
1973- «Նորա: Տիկնիկների տունը», ռեժիսոր՝ Արիլդ Բրինկման, դերերում՝ Կնուտ Րիսան, Լիսե Ֆելստադ, Պեր-Թեոդոր Հաուգեն, Բենտե Բյորսյում: Նորվեգիա
 
 
== Գրականություն ==