«Արևմտյան Թրակիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Խմբագրում եմ|~~~}} '''Արևմտյան Թրակիա''' ({{lang-el|Δυτική Θράκη}}, {{lang-bg|Беломорска Тракия}}, {{lang-tr|Batı Trakya}})...»:
 
No edit summary
Տող 12.
 
Արևմտյան Թրակիայի ամենամեծ քաղաքն է Կոմոտինին՝ 63 774 մարդ բնակչությամբ:
 
== Պատմություն ==
{{Հիմնական|Հունաստանի պատմություն|Ստամբուլի պատմություն}}
Արևմտյան Թրակիայի, ինչպես նաև ընդհանուր Թրակիայի պատմությունը ունեցել է շատ դժվարություններ, հատկապես 13-14-րդ դարերում և 20-րդ դարի սկզբին:
 
Դա պայմանավորված է նրանով, որ տարածաշրջանի հարևանությամբ գտնվում է հանրահայտ Կոստանդնուպոլիս (այժմյա՝ Ստամբուլ) քաղաքը, որը եղել է միջնադարյան ամենանշանավոր քաղաքներից մեկը:
 
=== Հին և միջնադարյան պատմություն ===
{{Հիմնական|Թրակիա}}
Մ.թ.ա. 6-րդ դարում Արևմտյան Թրակիայի տարածքում կազմավորվել է Օդրիսյան թագավորությունը, որը իր հզորության գագաթնակետին է հասել 5-6-րդ դարերում:
 
Այդ ժամանակահատվածը նաև Թրակիայի պատմության մեջ հայտնի է, որպես հունականության դարաշրջան: Մ.թ.ա. 45 թվականին ամբողջ Թրակիան և շրջակա հողերը փոխանցվել է Հռոմեական կայսրությանը:
 
395 թվականից այն կազմում է Բյուզանդիայի հունական կայսրության մաս: 4-9-րդ դարերի ընթացքում Թրակիայի մեծ մասը նվաճել են Կամա-վոլգյան Բուլղարիայից հարավ ներթափանցած սլավոնական ցեղերը, որոնք էլ հանդիսանում են ժամանակակից բուլղարների նախնիները:
 
Արևմտյան Թրակիայի հույն բնակչությունը պահպանել է հիմնականում Եգեյան ծովի ափին և Մարիցա գետի հովտում: Խաչակրաց արշավանքների շրջանում տարածաշրջանը կարճ ժամանակով մտել է Լատինական կայսրության կազմի մեջ և ապա վերադարձել Բյուզանդիային:
 
Դրանից հետո անկախության կռիվներ են սկսում բուլղարները և սերբերը, որին էլ հաջրդում է 14-րդ դարում թուրքերի կողմից տարածաշրջանի գրավումը:
 
Այս շրջանում Օսմանյան կայսրությունը Թրակիայում վարում էր քրիստոնեահալած քաղաքականություն, որի արդյունքում շատ հույներ և բուլղարներ 15-16-րդ դարերում դարձան մահմեդականներ:
 
Բալկանյան պատերազմների նախօրեին Արևմտյան Թրակիայի բնակչության 70 %-ը կազմում էին մահմեդականները, իսկ 17 %-ը՝ հույն ուղղափառ եկեղեցու հետևորդները: