«Գևորգ Աղաջանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Գևորգ Միքայելի Աղաջանյան''' ([[1931]], [[օգոստոսի 25]] - ), հայ բանաստեղծ, լրագրող, [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ 1967-ից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ]]ի Ստեփանակերտի (հետո՝ Սակերանի) շրջանի Դաշուշեն գյուղում։ 1956 թվականին ավարտել է [[Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտ]]ի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ու գրականության բաժինը։ Ապա աշխատել է Ստեփանակերտի շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնում որպես տեսուչ 1958-1962 թվականներին եղել ԼԿԵՄ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1962-1967 թվականներին՝ մարզային ռադիոհաղորդումների խմբագիր և ավագ խմբագիր, 1967-1974 թվականներին՝ Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1974-1976 թվականներին՝ «Սովետական Ղարաբաղ» օրաթերթի սեփական թղթակից, 1976-1979 թվականներին՝ Ադրբեջանի հեռուստատեսության հայերեն հաղորդումների խմբագրությունում կրտսեր խմբագիր։ 1979 թվականից «[[Գրական Ադրբեջան]]» հանդեսի տեխնիկական խմբագիրն էր։