«Ֆրեդերիկ Ֆեյդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: Հոդվածը խմբագրվել է եւ ենթարկվել ճշգրտման։
չ clean up, փոխարինվեց: → (38) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Կենսագրություն ==
 
Միջնակարգ կրթությունն ստացել է Վերսալում։ 1931-33 թթ. սովորել է Արեւելյան կենդանի լեզուների դպրոցում՝ աշակերտելով Ֆրեդերիկ Մակլերին, Կաթոլիկական ինստիտուտում՝ Լուի Մարիեսին, Բարձրագույն ուսմանց դպրոցում՝ [[Անտուան Մեյե]]ին։ 1930-ական թթ. [[ֆրանսերեն]] է դասավանդել [[Սևր|Սեւր]]ի եւ [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան]] դպրոցներում։ 1935 թվականին արժանացել է Սուրբ Ղազարի Կաճառի անդամության աստիճանին։ 1941-ին Ֆրեդերիկ Ֆեյդին ավարտել է Սորբոնի համալսարանը եւ ընդունվել՝ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն, ուր նա շարունակել է իր հայագիտական հետազոտությունները եւ 1948 թվականին հրապարակել «Հայերեն լեզվի ձեռնարկ. Արևմտահայերեն» գիրքը, զբաղվել է նաեւ գիտահետազոտական աշխատանքով (հայոց լեզու, գրականություն, պատմություն)։ 1944 թվականին նա դարձել է Լեզվաբանների և Ասիական հետազոտությունների ընկերությունների անդամ։ 1949-77 թթ. եղել է Արեւելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի (նախկին Արեւելյան կենդանի լեզուների դպրոց) հայագիտության ամբիոնի վարիչը։ Տիրապետել է գրական [[արևմտահայերեն|արեւմտահայերեն]]ին։ 1970-1980 թթ. նա կատարել է Սեւրի Սամուել-Մուրադյան վարժարանի տնօրենի պարտականությունները։ 1973 թվականին պաշտպանել է բանասիրության եւ հասարակական գիտությունների գծով դոկտորական ավարտաճառ։
 
== Աշխատություններ ==
Ֆրեդերիկ Ֆեյդիի գիտական ժառանգությունը բաղկացած է վեց գրքից եւ շուրջ քառասուն հոդվածից։
 
1964 թվականին Փարիզում հրատարակվել է հայ ժողովրդական էպոսի՝ «Սասունցի Դավթի» թարգմանությունը, որը նա կատարել է Հովսեփ Օրբելու համահավաք խմբագրությունից եւ բազմաթիվ հղումներով լուսաբանել այդ ստեղծագործության հիմնական տարբերակները։
 
[[1935]] թվականին լույս է տեսել Ֆեյդիի «Հայոց լեզվի քերականություն, արևմտյան խոսվածք», իսկ 1948 թվականին՝ «Հայոց լեզվի ձեռնարկ (արդի արևմտահայերեն)» աշխատությունները։ Հետազոտություններ է կատարել [[Հայոց լեզու|հայոց լեզվի]] պատմության բնագավառում՝ «Դասական հայերենի բայական համակարգը» (1969), «Դասական հայերենի հոլովական համակարգը» (1976)։ 1986 թվականին հրատարակել է «Քրիստոնեական Հայաստանի հմայիլները» աշխատությունը։
Տող 15.
Ֆեյդին մի շարք աշխատություններում անդրադարձել է [[հայերենի բարբառներ]]ին, ըստ նրա հայոց լեզուն բարբառներ է ունեցել V դարից առաջ։ Մի շարք ուսումնասիրություններ է նվիրել նաեւ ժամանակակից արեւմտահայերենի խոնարհման ու հոլովման համակարգերին, ընդհանուր լեզվաբանական խնդիրներին եւ այլն։ Պատմաբանասիրական բնույթի ուսումնասիրություններից առավել կարեւոր են [[Փավստոս Բուզանդ]]ի «Պատմութիւն Հայոց»-ին նվիրված գործերը։ «Խոհեր ս. Մեսրոպի այբուբենի մասին...» (1964, 2-րդ վերամշկ. հրտ.՝ 1982) աշխատության մեջ Ֆեյդին [[Մեսրոպ Մաշտոց]]ի գործունեությունը գնահատել է V դարի սկզբում [[Հայաստան]]ում տիրող քաղաքական կացության խոր վերլուծության հիման վրա։
 
Ֆեյդին նշանակալից ավանդ ունի հայ ժողովրդի բանահյուսության եւ գրականության ուսումնասիրման ասպարեզում («Հայ ժողովրդական դյուցազնավեպը», 1957)։ Նա անդրադարձել է նաև [[Հակոբ Պարոնյան]]ի եւ [[Երվանդ Օտյան]]ի երգիծանքի հարցերին, [[Դանիել Վարուժան]]ի, [[Արշակ Չոպանյան]]ի գրական գործունեությանը։ Ֆրանսերեն է թարգմանել Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպի առաջին գիրքը («Առաքելութիւն մը ի Ծապլվար», 1961)։ Գրել է հայագիտական բազմաթիվ հոդվածներ, թղթակցել «Բազմավէպ», «Հանդէս ամսօրեայ», «Զուարթնոց», ինչպես նաեւ եվրոպական լեզուներով հրատարակվող գիտական պարբերականների։ Բազմիցս այցելել է Հայաստան։
 
== Երկեր ==