«Կուրտիզանուհի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 6.
Մինչ անտիկ շրջանն ընդունված է օգտագործել «հետերա» եզրույթը։ Նաև պետք է տարբերել կուրտիզանուհիներին սիրուհիներից և թագավորական ֆավորիտուհիներից։ Դասական են համարվում 15-16-րդ դարերի վենետիկյան և հռոմեական կուրտիզանուհիները։ Երկրորդ ալիքը սկսվում է 19-րդ դարում, որը հռչակավոր է չքնաղ «կիսալույսի տիկիններով», որոնք սովորաբար աշխատում էին նաև որպես դերասանուհիներ կամ երգչուհիներ։
 
«Կուրտիզանուհի» եզրույթը շատ հաճախ օգտագործվում էր որևէ հզոր տիկնոջ վարկանիշը գցելու համար, ուստի հնարավոր է ոչ բոլորը, որոնց ժամանակակիցներն այդպես էին անբվանումանվանում, այդպիսին էին։
 
Կուրտիզանուհիները բաժանվում էին երկու հիմնական կատեգորիայի. այսպես կոչված «ազնիվ» կուրտիզանուհիներ ({{lang-it|cortigiane «oneste»}}) և ստորին դասի կուրտիզանուհիներ ({{lang-it|cortigiane «di lume»}})։ Երկրորդ կատեգորիայի կուրտիզանուհիները մի փոքր ավելի բարձր էին գնահատվում սովորական փողոցային մարմնավաճառներից, երբ առաջին կատեգորիայի կուրտիզանուհիները հաճախ թագավորական ֆավորիտուհիներին հավասար շրջապատված էին լինում ռոմանտիկ լուսապսակով։