«Վերին ծնոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (39) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 14.
Ստորքունքային երեսը (facies infratemporalis) առաջային երեսից բաժանված է այտային ելունով։ Այս երեսը կոր է, դարձած է դեպի ստորքունքային և թևաքմային փոսերը, նրա վրա կան մի քանի մանր անցքեր՝ վերին ծնոտի մեծ սեղանատամները գնացող նյարդերի և անոթների համար։ Ստորին-հետին, ավելի ցցված մասը կոչվում է ծնոտային թումբ(tuber maxillae)։
 
Քթային երես (facies nasalais) դարձած է դեպի քթի խոռոչը և վարում դառնում է քմային ելունի վերին երես։ Քթային խեցիների համար նրա վրա նկատելի են 2 կատարներ՝ միջին (crista ethmoidalis) և ստորին (crista conchalis)։
 
Ճակատային ելունից հետ նկատվում է արցունքային ակոսը (sulcus lacrimalis) , որը հպվելով արցունքոսկրին և ստորին խեցուն, դառնում է արցունքաքթային խողովակ (canalis nasolacrimalis)։ Այս խողովակը հաղորդակցություն է սահմանում ակնակապճի և քթի ստորին անցուղու միջև։ Է՛լ ավելի հետ կա մի մեծ անցք՝ վերին ծնոտի բացվածքը (hiatus maxillaris), որը տանում է դեպի ծնոտային ծոցը։ Ամբողջական գանգի վրա այս բացվածքը որոշ չափով փոքրանում է, որովհետև այն ծածկվում է արցունքոսկրի, մաղոսկրի, քմոսկրի և ստորին խեցու մասերով։
Տող 24.
Բ. Ելուններ։
#Ճակատային ելունը (processus frontalis) բարձրանում է վեր և քթաճակատային ատամնաձև կարանի միջոցով միանում է ճակատոսկրի pars nasalis-ին։ Նրա դրսային երեսը առաջային արցունքային կատարով (crista lacrimalis anterior), որը դեպի վար դառնում է margo infraorbitalis, բաժանվում է երկու մասի։ Իր հետին եզրով ճակատային ելունը միանում է արցունքոսկրին և նրա հետ միասին կազմում արցունքապարկի փոսը (fossa sacci lacrimalis)։
#Ատամնաբնային ելուն (processus alveolaris) , աղեղնաձև է, իր ստորին եզրի վրա կրում է վերին ութը ատամների ատամնաբները։ Ատամնաբներն իրարից բաժանված են խտրոցներով։
#Քմային ելունը (processus palatium) միջին կարանով միանում է մյուս կողմի ելունին և կազմում կարծր քիմի՝ մեծ մասը։ Միջին կարանի երկայնքով, դեպի քիթը դարձած երեսով անցնում է քթային կատարը (crista nasalis)։ Քթային կատարի առաջային ծայրի մոտ ելունի վերին երեսին նկատվում է մի անցք, որը տանում է դեպի կտրիչային խողովակը (canalis incisivus)։ Քմային ելուստի վերին երեսը հարթ է, իսկ ստորինը, որ դարձած է դեպի բերանի խոռոչը, անհարթ է և կրում է երկայնական ակոսներ, նյարդերի ու անոթների համար։ Նրա առջևի մասում հաճախ նկատվում է կտրիչային կարանը, որը կտրիչային անցքից գնում է մտնում շնատամի ու հարևան կտրիչի արանքը։ Կենդանիների կտրիչային ոսկրը առանձին է, իսկ մարդը հազվադեպ է ունենում այն։
#Այտային ելունը (processus zygomaticus) եռանկյունաձև է։ Նրա վերին դրսային անհարթ մակերեսը միանում է այտոսկրին։ Ելունի ստորին եզրը շարունակվում է վերին ծնոտի մարմնի կողմնային երեսի վրա, դեպի առանձին մեծ աղորիքը և ծառայում է իբրև նեցուկ, որի միջոցով ծամելիս ճնշումը փոխադրվում է այտոսկրին։
 
== Աղբյուրներ ==