«Ստեփանոս Ռոշքա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}'''Ռոշքա Ստեփանոսի Ստեփանյան''' (Ռոշքյան, Ստեփանյան, Կամենիցացի, Կամենացի, Լեհացի ([[1670]], [[օգոստոսի 12]], Կամենից - [[1739]], [[հոկտեմբերի 31]], Ստանիսլավ), հայ բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ։ [[1713]] թվականից եղել է [[եպիսկոպոս]]<ref>[http://serials.flib.sci.am/openreader/Stepanos_1968/book/Binder1.pdf Կենսամատենագիտութիւնը տե՛ս Հ. Համազասպ Ոսկեան, Ստեփանոս Վ. Ռօշքա. Մատթէոս Վ. Ջուղայեցի, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1968 (Ազգային մատենադարան, ՄԲ)։]</ref>:
 
== Աշխատություններ ==
Սկզբնական կրթությունն ստացել է Կամենիցում և Լեոպոլսում (այժմ՝ [[Լվով]])։ [[1690]] թվականին մեկնել է Հոոմ, 1691 թվականին ընդունվել տեղի Ուրբանյան դպրատունը, որն ավարտելով՝ ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության վարդապետի աստիճան, ձեռնադրվել է [[քահանա]], այնուհետև անցել Կոստանդնու Պոլիս, այստեղից էլ վերադարձել [[Կամեն]]ից։ Անձամբ ծանոթ է եղել Խաչատուր Երզնկացու, Ներսես Երևանցու, Իսրայել Օրու հետ։ Որպես ավագերեց և կրոն, առաջնորդ պաշտոնավարել է լեհահայ եկեղեցիներում, զբաղվել հայ համայնքի լուսավորությամբ, նորոգել է [[Տրանսիլվանիա]]յի և հայկական այլ բնակավայրերի եկեղեցիները։ [[1715]] թվականից եղել է լեհահայոց թեմի առաջնորդի տեղակալ։ Լեմբերգում, Կամենիցում, Ստանիսլավում ստեղծել է հայկական միություններ, հաստատել կանոններ։ Ռոշքա Ստեփանյանը հայերենից ու լեհերենից բացի, տիրապետել է [[հունարեն]]ին, լատիներենին, [[իտալերեն]]ին։ Պաշտոնավարմանը զուգընթաց զբաղվել է գիտության ու մշակույթի հարցերով։ Գրել է փիլիսոփայանկան, աստվածաբանական, բառարանագիտական, քերականական, ժամանակագրական, կենսագրական և այլ բնույթի աշխատություններ [«Փիլիսոփայության գիրք» (2 մասը՝ «Տրամաբանություն»), «Բարոյական աստվածաբանություն» ([[1725]] թվական), «Մաշտոց հայոց», «Քերականություն» ([[1718]] թվական), «Կենսագրություն հայոց եպիսկոպոսաց ի Լեհս», «ժամանակագրություն կամ տարեկանք եկեղեցականք» ([[1739]] թվական, հրատարակութուն [[1964]] թվական)։ Ռոշքայի մատենագիտական ժառանգության մեջ առավել կարևոր է «Գանձ հայոց լեզու»-ի կամ «Բառարան Ստեփանյան»-ը, որի վրա հեղինակն աշխատել է ավելի քան 30 տարի։ Այդ աշխատությունը հայերենի բառապաշարի առաջին ծավալուն, մատենագիտության վրա հիմնված, հավաքածուն է։ Ունի երկու մաս՝ հայերեն-լատիներեն և լատիներեն-հայերեն։ Առաջին մասը, որ ավելի ստվար է, համատեղում է բացատրական և թարգմանական [[բառարան]]ների հատկանիշները։ Հայերեն բառերի դիմաց նշվում են դրանց մատենագիտական աղբյուրները, լատիներեն հոմանիշները, բերվում են բառիմաստները ցուցադրող օրինակներ։ Երկրորդ մասի բառահոդվածներում տրվում է լատիներեն բառերի թարգմանությունները։ Բառարանը ցայժմ ձեռագիր վիճակում է։
 
== Աշխատություններ ==