«Սելենե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (95) oգտվելով ԱՎԲ
Տող 12.
}}
{{Հունական դիցաբանություն (Տիտաններ)}}
'''Սելենե''' - ({{lang-grc|Σελήνη}}, {{lang-lat|Luna}}) հին հունական դիցաբանության մեջ լուսնի տիտանուհի-աստվածուհի, որը նաև հայտնի էր MENA (MENA) անվան տակ։ Սելենեն տիտան [[Հիպերիոն]]ի և տիտանուհի [[Թեյա|Թեա]]յի դուստրն է, արև-[[Հելիոս]]ի և արշալույս [[Էոս]]ի քույրը։ Նա վարում է իր կառքը ողջ երկնքով մեկ։ Լուսնի աստվածուհուն, ըստ տարբեր առասպելների, վերագրվում են մի քանի սիրեցյալներ, այդ թվում են՝ [[Զևս]]ը, [[Պան]]ը և մահկանացու [[Էնդիմիոն]]ը։
 
Դասական ժամանակներում Սելենեն հաճախ նույնացվում էր [[Արտեմիս]]ի հետ, որքան նրա եղբայրը, [[Հելիոս]]ը նույնանում էր [[Ապոլլոն]]ի հետ։ Թե Սելենեն և [[Արտեմիս]]ը նույնպես կապված էին [[Հեկատա (աստվածուհի)|Հեկատե]]ի հետ, երեքն էլ համարվում էին լուսնային աստվածուհիներ, թեև միայն Սելենեն էր դիտվում որպես լուսնի անձնավորում։
 
Նրա հռոմեական համարժեք աստվածուհին էր [[Լունա]]ն։
 
== Անվանում ==
Անվան ստուգաբանությունը բավականին անորոշ է, բայց եթե այդ անունը հունական ծագում ունի, ապա, ամենայն հավանականությամբ, այն կապված է Selas (σέλας) բառի հետ, որը նշանակում է "լույս"։ Ճիշտ այնպես, ինչպես [[Հելիոս]]ին իր նույնականացման համար [[Ապոլլոն]]ի հետ կոչում էին ''Ֆեբ'', ''Փեբ'' Phoebus ("պայծառ"), Սելենեն իր նույնականացման համար [[Արտեմիս]]ին , սովորաբար կոչում էին ''Փեբե'', ''Ֆիբի'' Phoebe (կանացի ձև)։ Բնօրինակ, իրական [[Փեբե]]ն (Phoebe) հունական դիցաբանության մեջ Սելենեի մորաքույրն է, տիտանուհի [[Լետո]]ի և [[Աստերիա]]յի մայրն է և [[Ապոլլոն]]ի, [[Արտեմիս]]ի ու [[Հեկատա (աստվածուհի)|Հեկատե]]ի տատն է։ Ինչպես և [[Արտեմիս]]ին, այնպես էլ Սելենեին երբեմն կոչում էին ''Սինթիա'' (Cynthia)։
 
Սելենեն հայտնը էր նաև '''Mene''' անունով։ Men-տղամարդիկ բառը (կանացի mene), նշանակում moon-լուսին, և լուսնային ամիս։ Դա նաև Ֆրիգյան տղամարդ լուսնի աստծո անունն է։ Mena (միկեն.՝ Me-no) Սելենեի անուն էր մահկանացուների մոտ։ Կոչվում էր "երկմարմին"։ Աթենքում կար Menou (Սելենեի) պաշտպամունք, նա համարվում էր մարգարե և բանաստեղծ Մովսաիոսի (Μουσαῖος) մայրը։ Ըստ նրանց պատկերացմանը Սելենեն ծնել էր Մովսաիոսին Անտիփեմից։
'''Մեններ''' (Menae) - լուսնի փուլերի աստվածուհիներ, Սելենեի և Էնդիմիոնի դստրեր։ Հավանաբար, նրանց թվում էին '''Նիմեան''' ( Nemea) (Նոր լուսին), '''Պանդեան''' (Pandey) (Փոքրացող լուսին), '''Մեսոմենեն''' (Mesomena) (Աճող լուսին), '''Մենիսկը''' (Meniscus) (մահիկ, կիսալուսին) և '''Մենա''' (Mena) (Լիալուսին)։
 
== Ծագում ==
Սովորաբար Սելենեի ծագումը կարծիքը տրվում է Հեսիոդոսի կողմից։ Թեոգոնիայում, արևի աստված [[Հիպերիոն]]ին իր քույր՝ [[Թեյա|Թեա]]ն պարգևում է մի շարք զավակներ՝ "Մեծն [[Հելիոս]]ին, մաքուր Սելենեին և [[Էոս]]ին, ով լուսավորում է այն ամենը, ինչ երկրի վրա է, և անմահ աստվածներին, ովքեր ապրում են լայն երկնքում"։
 
Հոմերոսյան Օրհներգում Հելիոսին ակնհայտ երևում է այս ավանդույթը.
"[[Հիպերիոն]]ը ամուսնացավ իր քրոջ՝ փառահեղ Էվրիփեսայի հետ, ով ծնեց նրան սիրելի երեխաներ՝
ծիածանով զինված / վարդով զինված – [[Էոս]]ին, շքեղ հյուսերով Սելենեին, և անխոնջ [[Հելիոս]]ին"։ Այստեղ Euryphaëssa ("լայն փայլով") հավանաբար [[Թեյա|Թեա]]յի մակդիր, կոչումն է։
Տող 38.
== Սիրահարներ և ժառանգներ ==
[[Պատկեր:Séléné.jpg|thumb|աջ|Սելենե. Ֆրանսիական փորագրություն XVII դար]]
Սելենեի ամենահայտնի սերն էր [[Էնդիմիոն]]ը։ 7-րդ դարի վերջ 6-րդ դարի սկզբին բանաստեղծ Սափոն էր ըստ երևույթին, նշել իր աշխատանքներում Սելենեի և [[Էնդիմիոն]]ի սիրո պատմությունը։ Սակայն, առաջին անգամ նրանց սիրո պատմությունե իհայտ է գալիս մ.թ.ա. երրորդ դարում Ռոդոսցի Ապոլոնիուսի Արգոնավորդներ պոեմում, որը պատմում է Սելենեի "խելագար կրքի" մասին և նրա այցելելությունները "արդար Էնդիմիոնին" մի քարայրում Լաթմոս լեռան վրա։
 
{{quote|Կտրելով ամբողջ երկնակամարը՝ Լուսին դիցուհին իջնում է Կարիայի Լաթմոս լեռան խորունկ անձավը։ Այնտեղ, ընկղմված է հավերժական նիրհի մեջ, պառկած է գեղեցիկ Էնդիմիոնը։ Սիրում է նրան Սելենեն. հակվում է նիրհող [[Էնդիմիոն]]ի վրա, գուրգուրում ու սիրո խոսքեր շշնջում։ Բայց ննջող Էնդիմիոնը նրան չի լսում. դրանից է, որ այդքան տրտում է Սելենեն. թախծոտ է նրա լույսը, որով գիշերը նա ողողում է երկիրը։ }}
 
* Էնդիմիոնը երբեմն համարվել է Կարիայի արքա Էփիլիոսի, երբեմն էլ՝ [[Զևս]]ի որդին։ Հնարավոր է, որ Էնդիմիոնը հին կարիական քնի աստվածը լինի։ Կարիան երկիր է Փոքր Ասիայում, Միջերկրականի ափին։ Ըստ Կանանցի Գրացուցակի, [[Էնդիմիոն]]ը Էթլիոսի որդին էր ([[Զևս]]ի որդի) և [[Զևս]]ը շնորհել էր նրան ընտրելու իրավունք, երբ նա մահանա։</b>
 
Սակայն ըստ Ապոլլոդորոսին, [[Զևս]]ը ընտրության առաջ է կանգնեցնում Էնդիմիոնին, և նա ընտրում է հավերժական քուն, որպիսզի մնա անմահ ու հավերժ գեղեցիկ։
Ըստ Պավսանացուն, Սելենեն ունեցել է Էնդիմիոնից հիսուն դուստրերը, որոնք հնարավոր է ներկայացնում էին Օլիմպիադական հիսուն լուսնային ամիսներ։
 
Ըստ Նոնի Սելենեն և Էնդիմիոն հանդիսանում էին [[Նարգիզ]]ի (Նարկիսոս) ծնողներ, չնայաց այլ այլ աղբյուրներում՝ Օվիդի Կերպարանափախություններ, [[Նարգիզ]]ը համարվում էր գետերի աստված Կեփիսոսի և հավերժահարս Լավրիոնեի որդին։
 
Ցիցերոնը կարծես թե Սելենեին նշանակել էր, տեսնում էր [[Էնդիմիոն]]ի քնի պատասխանատուն, այնպես, որ "նա կարող էր համբուրել նրան քնած ժամանակ"։
 
== Այլ կարծիկներ, մեկնաբանություններ ==
* Ըստ Հոմերոսի Օրհներգի, աստվածուհի Սելենեն ծնել էր [[Պանդիա]]յին ("լիա-պայծառ") [[Զևս]]ից։
* Ըստ Ալկմանին, [[Էրսա]]ն ("ցող, շաղ") ևս հանդիսանում էր [[Զևս]]ի և Սելենեի դուստրը։
* Սելենեն և [[Զևս]]ն էին նաև որոշ աղբյուրներում համարվում Նեմեայի (Nemea) ծնողները, համանուն հավերժահարս Նեմեայի, որտեղ [[Հերակլես]]ը սպանում է Նեմեյան առյուծի և որտեղ անցկացվում են Նեմեյան խաղեր։ Նեմեա- դա նաև քաղաք էր Արգոլիսում, Պելոպոնեսի հյուսիս-արևելքում, իսկ Նեմեայան համարվում էր այդ քաղաքի շրջակայքի հավերժահարս։
Հեսիոդոսը փաստում է, որ Նեմեյան առուծի ծնողը [[Էքիդնա]]ն է եղել, չնայաց նա միևնույն ժամանակ ակնարկում է, որ Սելենեն խաղացել է ոչ պակաս դեր նրա կյանքում։
* Որոշ աղբյուրներում Սելենեն և [[Զևս]]ն էին համարվում [[Դիոնիսոս]]ի ծնողները, բայգ դա շփոթության արդյունք է, որը առաջացել էր Սելենե և [[Սեմելե]] անուների նմանաթյան պատճառով։
* Ըստ Կվինթուս Սմիրնևսի, [[Հելիոս]] և Սելենեն էին [[Հորաներ]]ի՝ եղանակների աստվածուհիների ծնողները։ Սմիրնևսը նկարագում է նրանց, որպես Հերայի չորս աղախիններ, սակայն այլ աղբյուրներում, նրանց թիվը երեքն է և նրանք համարվում են [[Զևս]]ի և [[Թեմիս]]ի դստրեր։
* Ըստ Վերգիլիոսի, Սելենեն նաև ունեցել է սիրավեպ աստված [[Պան]]ի հետ, ով գայթակղել էր, նվիրել էր նրան «ձյան պես սպիտակ գառներ»։ Սակայն Սքոլիան ավելացնում է մի ճշտում, Պան ոչ թե նվիրել էր գառներին, այլ ինքն էր հագել գառի մորթի, որպիսզի գայթակղի աստվածուհուն։
* Սելենեն համարվում էր մարգարե և լեգենդար հունացի բանաստեղծ Մովսաիոսի (Μουσαῖος) մայրը։
 
== Լուսնի երկանիվը ==
Ինչպես իր եղբայր՝ արևի աստված [[Հելիոս]]ն էր վարում իր կառքը ամբողջ երկնքով մեկ ամեն օր, Սելենեն էր վարուշ իր կառքը ողջ երկնքով։
 
{{quote| Ահա, ասես թեթև հրացոլք երևաց արևելքում։ Հրացոլքը գնալով ավելի ու ավելի շիկանում է։ Լուսին-Սելենե դիցուհին է դուրս գալիս։ Կեռ եղջերավոր եզներով հանդարտ տանում են նրա երկանիվը երկնքով։ Դանդաղահաս, վսեմաշուք՝ ընթանում է երկնքով Լուսին աստվածուհին իր երկար ու ճերմակ զգեստը հագին, լուսնի մանգաղը՝ գլխանոցի վրա։ Նա խաղաղ լուսավորում է քնած երկիրը՝ ամեն ինչ ողողելով արծաթավուն փայլով։}}
 
Վաղ 5-րդ դարի կարմրաքանդակ գավաթի վրա էր պատկերված Սելենեի ամենավաղ հայտնի պատկերը, որտեղ նա կառքի մեջն էր։ Կառքը լծաց էր թևավոր ձիերով։ Շատ հաճախ Լուսնի կառքը նկարագրված էր որպես արծաթյա, սակայն այլ աղբյուրներում նշված էր, որ կառքը եղել է ոսկյա։ Եվ մինչ արևի երկանիվը լծաց էր չորս ձիերով, Սելենեի, որպես կանոն, լծաց էր երկու ձիերով, որոնց Օվիդիոսն բնութագրում էր որպես "ձյան պես սպիտակ"։ Նաև ձիերի փոխարեն երբեմն պատկերված էին լինում եզներ կամ գոմեշներ (խոշոր եղջյուրավոր անասուններ)։
 
== Նկարագրություններ ==
Սելենեի տեսքի մասին, դիմագծերի և այլն նկարագրությունները բավականին սակավ են։
 
Երեք վաղ աղբյուրներում նշվում է Սելենեի մազերը։ Թե [[Հելիոս]]ի Օրհներգում և թե Սելենեի Օրհներգում օգտագործվում է εὐπλόκαμος բառը, որը ունի տարբեր թարգմանություններ՝ "հարուստ", "պայծառ" կամ "գեղեցիկ մազերով", այստեղից էլ հնարավոր է, որ Էպիմենիդեսը օգտագործում "սիրուն մազերով" մակդիր։
 
Սելենեի Օրհներգում նկարագրվում է, ինչպես շատ գեղեցիկ, երկար թևերով և ոսկե թագով աստվածուհի, անվանելով նրան "սպիտակով զինված" և "բարեգործական"։
 
Էսքիլոսը (Aeschylus) կոչում է Սելենեին "գիշերվա աչք"։
 
Օռփիկների Օրհներգում Սելենեն ստանում է պոզեր և ջահ, նկարագրում են նրան որպես "բոլորին տեսնող, ամենատես", "իմաստուն", ձիեր սիրող, զգոն։ Հնում, Սելենեի գեղարվեստական պատկերացումները ներառված էին քանդակազարդերում, ծաղկամաննների գեղանկարներում, մետաղադրամների և ակնեղենի վրա։ Վաղ 5-րդ դարում մ.թ.ա., կարմիր կավե կիսանդրի վրա պատկերված էր Սելենեն կիսալուսին ճակատին։ Հետագա արվեստներում, ինչպես և մյուս երկնային աստվածությունները, ինչպիսիք են՝ [[Հելիոս]]ը, [[Էոս]]ը և [[Նիկտա]]ն ("գիշեր"), Սելենեն էր ճանապարհորդում էր, վարում էր իր երկանիվը ողջ երկնքով մեկ։ Նա սովորաբար պատկերված էր լինում իր երկանիվը վարելիս, կամ ձիավարում էր կողաթամբով (երբեմն եզի, ցուլի, էշի, կամ խոյի վրա)։ Սելենեն և [[Հելիոս]]ը պատկերված էին [[Աթենաս]]ի ([[Պարթենոն]]ի արևելյան ճակատում) և [[Աֆրոդիտե]]յի ([[Զևս]]ի արձանի բազայի վրա) ծնունդի ժամանակ։ Սելենեն նույնպես հայտնվում է ձիով Գիգանտոմաքիայի ժամանակ, նա պատկերված է Պերգամոն Խորանի ֆրիզի վրա։
 
Սովորաբար Սելենեն պատկերված է լինում կիսալուսնի հետ, հաճախ ուղեկցվում է աստղերով, աստղերի հետ, երբեմն մահիկը փոխարինվում է լուսնային սկավառակով։ Հաճախ մահակը հենվում է իր ճակատին, կամ մահակը տեղադրված է գլխի վրա, սուր անկյուններով դեպի վայր ցցած, նմանվելով եղջյուրի, կամ էլ հետևից նրա գլխին կամ ուսերին է հենված։ Կան նկարներ, որտեղ Սելենեն պատկերված է լինում լուսապսակով դլխի շուրջ, երբեմն էլ պատկերված է ջահով։
 
Հետագայում, երկրորդ և երրորդ դարերում Հռոմական դամբարանային արվեստում Սելենեի և [[Էնդիմիոն]]ի սերը դառնում է հայտնի թեմա արվեստագետների համար։ Հռոմական սարկոֆագների վրա հաճախ էր պատկերված Սելենեն լուսինը ձեռքին իջնելիս անձավ իր սիրեցյալի՝ [[Էնդիմիոն]]ի մոտ։ '''Հետ-Վերածննդի''' դարաշրջանի արվեստներում, Սելենեն ընդհանուր առմամբ, պատկերված էր որպես գեղեցիկ կին, գունատ դեմքով և երկար, փայլուն սև մազերով։ Նա վարում էր արծաթե կառք, ով լծազ էր եզներով, կամ մի զույգ ձիերով։
 
Շնորհիվ այն բանի, որ աստվածուհու երկո անունն էլ, հատկապես նրանցից առաջինը, պահպանվել էր հունարենուն իր հասարակ անունը Լուսնի, ամսվա, իսկական Սելենեի մակդիրների և ատրիբուտների նշանակությունը և դիցաբանական պատմությունները բավականին թափանցիկ են և շփոթեցնող։
 
== Այլ անուններ և մականուններ ==
Տող 106.
| Πασιφαε
|Pasiphae
|Ամեն ինչ լուսավորող (pasi-, phaethô)
|-
| Ειλειθυια
|Ilithyia
| Օգնություն, թեթևացում (ծննդաբերության ընթացքում)
|}
 
== Պաշտամունք ==
Լուսնի ֆիգուրները հայտնաբերվել են Կրետյան օղակների և թանկարժեք քարերի վրա (գուցե նշելով Մինոյան լուսնի պաշտամունքը), բայց բացի լուսնի դերը կախարդության, բանահյուսության, և պոեզիայի մեջ, չնայած փռյուգիացի լուսնի տղամարդ աստծո ուշ պաշտամունքի, համեմատաբար քիչ Սելենեի երկրպագությունը։ Պավսանիոսը նկարագրում է երկու քարե պատկերներ Էլիս քաղաքի շուկայական վայրում։ քարերի վրա պատկերված էր արևը իր ճառագայթներով և եղջյուրներով մահակը։
 
Սկզբնական [[Պանդիա]]ն կարող էր լինել Սելենեի մակդիրը, բայց, առնվազն Հոմերոսյան օրհներգի ժամանակ, [[Պանդիա]]ն համարվում էր Սելենեի և [[Զևս]]ի դուստրը։
 
[[Պանդիա]] (կամ Պանդիա Սելենե) կարող էր անձնավորել լիալուսին և Աթենքի փառատոնը, որը կոչվում էր Պանդիա - Pandia, սովորաբար համարվում էր [[Զևս]]ի փառատոն, սակայն պետք է հաշվի առնել, որ այն նշվում էր լիալուսնի ժամանակ և կարող էր կապված լինել Սելենեի հետ։
 
Ստրաբոն նշել էր Սելենեի պաշտպամունքը Կովկասյան ալբանիացիների կողմից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սելենե» էջից