«Պինգվիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 36.
 
Ծագումն այլ կերպ բացատրվում է լատիներեն ''pinguis'' բառով, որը նշանակում է՝ «գեր»։
Աշխարհի ամենահետաքրքիր [[կենդանի]]ներից են պինգվինները, նրանք պատկանում են [[թռչուն]]ների հատուկ կարգի։ Ավելի շատ հանդիպում են [[Անտարկտիդա]]յի, [[Աֆրիկա]]յի, [[Հարավային Ամերիկա]]յի [[հարավ]]ային ափերին։ Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից եվ քամուց։ Փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ։ Ամենախոշորը պինգվինը որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և [[Ադել]]ի պինգվիններինը՝ 40–70 սմ։ Մարմնի կենդանի զանգվածը 3–45 [[կգ]] է։ Ոտքերը կարճ են, հաստ։ Որոշ տեսակներ գլխին ունեն փուփուլ։ Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ [[Լող]]ալիս և սուզվելիս թիավարում են։
Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում [[մարդ]]կանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր [[սուր]] կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը։
 
Տող 48.
[[Պատկեր:Pygoscelis papua -Nagasaki Penguin Aquarium -swimming underwater-8a.jpg|մինի|ձախից|Պինգվինը ջրի տակ]]
Պինգվինները հիանալի հարմարվում են դաժան պայմաններին։ Կայսերական պինգվիններն իրենց կյանքի կեսը, եթե ոչ ավելին, անց են կացնում ջրում՝ Անտարկտիդայի ափերին լողալով։ Նրանք սնվում են ձկներով, [[կաղամար]]ներով։ Նրանց անդյուրաշարժ մարմինը ասես ճկուն սրընթաց տորպեդ լինի.թաթերն ու թևերը թիավարում են, ձգված մարմինը կատարյալ շրջահոսելի ձև է ընդունում։ Փետուրներն ամուր կպչում են մարմնին և օգնում հրաշալի սահելու ջրում։ Պինգվինը կարող է սլանալ ժամում 36 կմ արագությամբ։
Պինգվինները արագ բազմացող [[կենդանի]]ներ են եվ բնադրում են մերձափնյա [[շրջան]]ներում՝ հսկայական գաղութներով, որոշ տեսակներ ապրում են փոքր խմբերով, երբեմն՝ միայնակ։ Բույնը դնում են ժայռերի ծերպերում, քարերի մեջ, ծառերի արմատների տակ, նաև սառույցի վրա։ Ձվերը մինչև ձագերի լույս աշխարհ գալը, արուն պահում է [[թաթեր]]ի մեջ՝ ծածկելով փորի վրայի [[մաշկ]]ային ծալքով։
 
== Բազմացումը ==