«Պարույր Հայրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → , ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
Տող 33.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1949]] թ. հուլիսի 5-ին, [[Նուբարաշեն_վարչական_շրջանՆուբարաշեն վարչական շրջան|Նուբարաշեն]]ում։<ref>[http://www.aif.ru/dontknows/1225935 Кандидат в президенты Армении Паруйр Айрикян. Биография/ Алина Клещенко. Аргументы и факты]</ref> [[1956]] թ. ընդունվել է Նուբարաշենի միջնակարգ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտել է [[1966]] թ.։ Դեռ դպրոցական տարիքում Պարույր Հայրիկյանը հիմնում է «Հայաստանի երիտասարդական միությունը» (ՀԵՄ), որի անունից թռուցիկներ էին տարածվում [[Երևան]]ում և [[Վանաձոր|Կիրովականում]]։ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակիցները Երևան-Կիրովական գնացքում ձերբակալում են թռուցիկներ տարածող դպրոցական աղջիկների, որոնց միջոցով իմանում են Հայրիկյանի մասին։ Այդ կազմակերպության բացահայտումից հետո նա հիմնում է «Շանթ» կազմակերպությունը, որի նպատակն էր Հայաստանի տարածքային վերամիավորումը։ 7-րդ դասարանից ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էր հոր հետ և օգնում մորը հաշվապահության մեջ։ Մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, շեփոր էր նվագում Նուբարաշենի մանկատանը։ Գրում էր պատմվածքներ, վիպակներ, բանաստեղծություններ։ Այն ժամանակ տարածված էր պատանի բանաստեղծի «Հայի վիշտը» բանաստեղծությունը, որը վերջանում էր «Մասիս սարը այն կողմ կանգնած հանգիստ չի բաշխի» բառերով։<ref name="Պարույր Հայրիկյան">[http://avproduction.am/?ln=am&page=person&id=3164 Պարույր Հայրիկյան]</ref>
 
=== Ընտանիքը ===
Տող 51.
ԱՄԿ նոր ծրագրի և կանոնադրության հիման վրա գրված և 1976 թ. մորդովական կալանավայրից գաղտնի դուրս ուղարկված՝ Հայրիկյանի «ԱՄԿ-ն իր գործունեության 10-րդ տարում» տեսական կազմակերպական հոդվածաշարը էական նշանակություն է ունենում հայ և այլ ազգային-ժողովրդավարական շարժումների զարգացման համար։ Նույն թվականին Հայրիկյանի բանտային ընկերները՝ ուկրաինացի բանաստեղծ Վասիլ Ստուսը և հրեա գրող Միխայիլ Հեյֆեցի նախաձեռնությամբ՝ ԱՄԿ գաղափարներն ընդունելու և ԱՄԿ համակիր անդամներ դառնալու մասին հայտարարություններ են ընդունում և հանրաքվեի պահանջով ԱՄԿ գործողություններին մասնակցում նաև ուկրաինացի, ռուս, հրեա, լատվիացի, մոլդովացի, լիտվացի և այլ ազգերի ներկայացուցիչ քաղկալանավորներ։ Սա ազգամիջյան համերաշխության իսկական օրինակ է։ Այս կալանքը Հայրիկյանն անցկացնում է [[Պերմ]]ի և Մորդովիայի քաղաքական ճամբարներում։ [[1977]] թ. կալանավայրում նա ընտրվում է ԱՄԿ-ի քարտուղար, որի մասին կազմակերպությունը տեղեկացնում է ԽՍՀՄ իշխանություններին։ Հայրիկյանն, այսպիսով, դառնում է '''ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության շարժման հիմնադիրը ԽՍՀՄ-ում'''։ Նա համարվում էր ամենագործուն քաղաքական կալանավորը և մոտ [[400]] օր անցկացրել է միայն պատժախցերում։ Պետերբուգցի պատմաբան, գրող, ազգությամբ հրեա Միխայիլ Հեյֆեցը, ում վիճակված էր դառնալ այդ օրերի տարեգիրը, գրել է ''«Ռազմագերի քարտուղարը. պատմություն Պարույր Հայրիկյանի մասին»'' գիրքը (առաջին անգամ լույս է տեսել 1985 թ., Լոնդոնում, ռուսերեն)։ Հեյֆեցը հիացմունքով է խոսում տարիքով իրենից շատ երիտասարդ Հայրիկյանի «խարիզմայի», առաջնորդի բնատուր տաղանդի, ազգային-ազատագրական պայքարին նրա անվերապահ նվիրման, իսկական և ոչ թե մոսկովյան պատկերացումներով ինտերնացիոնալիզմի մասին։<ref>[http://southcaucasus.com/index.php?p=kheyfec Отрывки из книги Михаила Хейфеца «Военнопленный секретарь: повесть о Паруйре Айрикяне»,Overseas Publications, Лондон, 1985]</ref>
 
1980 թ. հոկտեմբերից Հայրիկյանը Ուրալի Պերմ քաղաքի քննչական բանտում է, այնուհետև՝ Նովոսիբիրսկի, ապա՝ Իրկուտսկի բանտերում։ 1981 թ., ազատազրկման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Հայրիկյանն ամբաստանվում է կաշառատվության մեջ և Պերմում սարքված խայտառակ դատավարություն-ներկայացումից հետո դատապարտվում 3 տարվա ազատազրկման և ուղարկվում Իրկուտսկի մարզի հյուսիսում տեղակայված թմրամոլների համար նախատեսված հատուկ ճամբար։ Ընդհանուր առմամբ, կարցերներում է անցկացրել շուրջ 300 օր:օր։<ref>Բեզոյան Զ., Պողոսյան Ա. Պարույր Հայրիկյանի որոնումների և մաքառումների 50 տարիները, Եր. 44 էջ, էջ 22</ref> Հրաշքով ողջ մնալով, 1984-1987 թթ. աքսորավայրում՝ Իրկուտսկի Ուստ-Կուտ շրջանում աշխատում է որպես էլեկտրիկ։ Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Հայրիկյանն ընդունվում է Բրատսկի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա բաժինը. 20 հնարավորից հավաքելով 18 միավոր՝ գրավում է առաջին տեղը, սակայն պարզվում է, որ ինստիտուտի ղեկավարությունը «սխալմամբ մոռացել է» Հայրիկյանի անունը գրել հրամանի մեջ և այդ «սխալն ուղղել հնարավոր չէ»։ 1985 թ. Հայրիկյանն ընդունվում է Իրկուտսկի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Որպես շատ լավ ուսանողի, նրան թույլատրվում է հանձնել հաջորդ կուրսի քննությունները։ Հազիվ էր հասցրել հանձնել 2 քննություն, երբ նրան [[1987]] թ. հունիսին երկրորդ կուրսից հեռացնում են ՊԱԿ-ի հանձնարարությամբ։ Հետագայում Հայրիկյանն ավարտում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
 
1987 թ. մայիսին Հայրիկյանի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվում է «Քաղկալանավորների պաշտպանության հայկական հանձնախումբը»։ Օգոստոսին վերադառնալով Հայաստան, Հայրիկյանը սեպտեմբերին հիմնում է Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպությունը։ Վերջինս ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացահայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր՝ իր «[[Անկախություն (թերթ)|Անկախություն]]» շաբաթաթերթով։ «Անկախությունը» Խորհրդային Միությունում առաջին բացահայտ հրատարակվող այլընտրանքային քաղաքական պարբերականն էր, որը Հայաստանում ազատ մամուլի հիմքը դրեց։ 1973-74 թթ. ԱՄԿ խորհրդի անդամներից ոչ մեկը 1987 թ. պայքարը շարունակելու տրամադրվածություն չուներ, սակայն դա չէր կարող թևաթափ անել Հայրիկյանին։ Նրա հետ էին հին ԱՄԿ-ականներ Ռազմիկ Մարկոսյանը, Սուսաննա Ավագյանը, [[Մովսես Գորգիսյան]]ը (հետագայում՝ ազգային հերոս) և [[Մեխակ Գաբրիելյան]]ը։ [[Ազատ Արշակյան]]ը, [[Աշոտ Նավասարդյան]]ը և Հակոբջան Թաթևոսյանը ԱԻՄ-ին անդամագրվեցին միայն 1989 թ.։ Այդ ժամանակ էլ ԱՄՆ-ում գտնվող ԱԻՄ առաջնորդ Հայրիկյանը Աշոտ Նավասարդյանին նշանակում է [[Մովսես Գորգիսյան]]ի նախաձեռնությամբ ԱԻՄ-ի կազմում որպես ապագա ազգային բանակի նախատիպ ստեղծված «Անկախության բանակի» հրամանատար։
Տող 95.
 
==Նրա մասին==
* Խանզադյան, Նորայր։ Խորհրդային միության ժողովրդավարական շարժումների հիմնադիրն ու առաջնորդը. Երևան, 2003. 62 էջ
* Բեզոյեան, Զոյա։ Պարոյր Հայրիկեանի որոնումների եւ մաքառումների 50 տարիները /Զ. Բեզոյեան, Ա. Պօղոսեան. Երեւան : Դավիթ Մարտիրոսեան, 2015. 44 էջ
* Овсиенко, Василий. Наш друг Паруйр Айрикян; Ред. Л. Погосян. Ереван : ОНС, 2015. 28 с.