«Շիզոիդ անձնային խանգարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎DSM-4: clean up, փոխարինվեց: ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 23.
* Քննադատության և խրախուսանքի նկատմամբ ինդիֆերենտ վերաբերմունք, ինչը նրանց խիստ տարբերակում է [[սահմանային անձնային խանգարում|սահմանային]] և [[նարցիստիկ անձնային խանգարում]]ներից։
* Մոտիկ ընկերների և մարդկանց բացակայություն, որոնց նրանք վստահում են՝ բացի առավել մոտ բարեկամներից։
* Նեղացած աֆեկտ։ Հուզական ռեակցիաների սահմանափակ դիապազոնի դրսևորում։ Նրանցից դժվար է ժպիտի կամ հանաձայնության-անհամաձայնության որոշակի հատկանիշներ սպասել։ Նրանք չեն դրսևորում համապատասխան ժեստեր, ոչինչ, որը կհաստատի ապրումակցում ([[էմպատիա]]):։
 
Շիզոիդ անձնային խանգարումն առաջանում է սրացած ինտրովերտության ֆոնին՝ կապված միջավայրային գործոնների ազդեցության հետ։ Հիպեռեակտիվություն և զգայունություն ուժեղ խթանման նկատմամբ (մարդաշատություն, ուժեղ աղմուկ և այլն):։ Երբ գրգռիչները բավական շատ են, ծագում է սպառնալիքի զգացում և թաքնվելու ցանկություն։ Այսպիսի «թաքնվելու» միջոց է երևակայությունների ոլորտ մտնելը։ Շիզոիդ անձինք, կարծես թե, կողմնակի դիտորդներ են, հանդիսատեսներ, աութսայդերներ, որոնք դիտում են ուրիշներկ [[վարք]]ը։ Առաջանում է կյանքից, սեփական ցանկություններից, իրենք իրենցից օտարում։ Առավել արտահայտված ադապտիվ գործընթաց է նրանց համաև [[կրեատիվություն]]ը, ստեղծագործականությունը։ Շիզոիդների հիմնական հոգեբանական [[կոնֆլիկտ]]ը կարող է սահմանվել որպես մոտիկության-դիստանցիայի հավասարակշռության խախտում։ Նրանք կարող են ձգտել մոտիկության, բայց միաժամանակ անընդհատ կործանման սպառնալիք ունենալ։ Այստեղից էլ՝ հեռավորություն պահպանելու ձգտումը սեփական անվտանգության համար։ Շիզոիդ խանգարման համար ամենաբնորոշ հատկանիշներից է [[ասեքսուալություն]]ը՝ չնայած [[սեքս]]ի ընդունակությանը։ Շիզոիդներին բնորոշ է ակնհայտ արհամարանքը սոցիալական սպասումներին. նրանց համար միևնույն է, թե ինչ տպավորություն են թողնում ոիրիշների վրա։ Այսպիսի մարդկանց համար մեծ նշանակություն ունի ինքնագնահատկանը՝ կապված իրենց անհանտական ստեղծագործական ակտիվության հետ, որը մեծապես պայմանավորում է նրանց անձնական ինտեգրացիան, ինքնաարտահայտումը։ Նրանց համար ամենանշանակալին իրենց բնական որակները, նշանակալիությունը դրսևորելն է և սեփական խրախուսանքը ստանալը։ Նրանց ներքին ուղղվածությունն արդյունքի վրա առավել կարևոր է արտաքին գնահատկանից։ Ինքն իրեն գնահատման սեփական ստանդարտները բավական բարձր են։
 
== Թերապիա ==