«Մալայզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ը: → ը։, ): → )։ (11) oգտվելով ԱՎԲ
Տող 61.
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
Մալայզիան պետություն է [[Հարավ-Արևելյան Ասիա|Հարավարևելյան Ասիա]]յում` [[Մալակկա թերակղզի|Մալակկա թերակղզու]] հարավային և [[Կալիմանտան]] կղզու հյուսիսային մասերում։ [[Հարավ-Չինական ծով]]ով բաժանված է Արևմտյան Մալայզիայի (Մալայա) և Արևելյան Մալայզիայի (Սարավակ և Սաբահ): Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ։ Սահմանակից է [[Թաիլանդ]]ին, [[Ինդոնեզիա]]յին, [[Սինգապուր]]ին և [[Բրունեյ]]ին: Տարածությունը 332,8 հազար կմ<sup>2</sup> է, բնակչությունը 2015 թ. տվյլաներով` 30,513,848<ref>[http://www.geoba.se/population.php?pc=world&page=1&type=28&st=rank&asde=&year=2015 Մալայզիայի Բնակչություն]</ref>: Մայրաքաղաքն է [[Կուալա Լումպուր]] քաղաքը:քաղաքը։ Վարչականորեն բաժանված է 13 նահանգի՝ 9 սուլթանության և 4 նահանգապետության։
 
== Պատմություն ==
Տող 70.
 
== Բնություն ==
Մալայզիան գտնվում է հասարակածային գոտում։ [[Մալակկա թերակղզի|Մալակկա թերակղզու]] մակերևույթի մեծ մասը զբաղեցնում են բլուրները, ցածրադիր և միջին բարձրության (1000-2000 մ) լեռները, որոնց բաժանող երկայնաձիգ հովիտները լցված են Փխրուն նըստվածքներով։ Թերակղզու ծովաֆնյա մասը զբաղեցնում են մինչև 90 կմ լայնության ալյուվիալ, հաճախ ճահճապատ, դաշտավայրերը։ Դաշտավայրերը տարածված են նաև Կալիմանտան կղզու ափերի երկայնքով. կղզու կենտրոնական մասում դրանք փոխվում են բլուրների ու լեռնաշղթաների (2000-2400 մ):։ Մալայզիայի բարձրագույն կետը Կինաբալու մեկուսացած զանգվածն է (4101 մ, Կալիմանտան կղզի):։
 
=== Կլիմա ===
Տող 96.
 
=== Արտաքին առևտուր ===
Արտահանում է Էլեկտրական սարքավորումներ, փայտանյութ, [[նավթ]] և նավթամթերքներ, արմավի յուղ, արևային վահանակներ։ Ներմուծում՝ մեքենաներ և սարքավորում, վառելանյութ, քիմիական նյութեր, նավթամթերք, քիմիական նյութեր, [[պողպատ]] և այլն։ Արտաքին առևտրական գործընկերներն են [[Ճապոնիա]]ն, [[ԱՄՆ]], [[Սինգապուր]]ը, [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Թայլանդ]]ը, [[Չինաստան]]ը, [[Հոնգ Կոնգ]]ը, [[Հարավային Կորեա]]ն, [[Ինդոնեզիա]]ն<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/my.html Մալայզիայի Առևտրաշրջանառություն]</ref>: Դրամական միավորը ռինգիտն է (մալայզիական դոլլար):։
 
== Զինված ուժեր ==
Տող 111.
 
=== Կրթություն ===
Ժողկրթության համակարգի մեջ մրանում են 6-ամյա տարրական, 3-ամյա ցածր, 2-ամյա բարձր միջնակարգ դպրոցները։ Համալսարան ընդունվում են միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի 2-ամյա նախապատրաստական դասընթացներն ավարտողները։ Մասնագիտանում են արհեստագործական դպրոցներում, միջնակարգ և բարձր տիպի տեխնիկական քոլեջներում։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 3-ամյա մանկավարժական կենտրոնները, միջնակարգ դպրոցի՝ 2-ամյա մանկավարժական կենտրոնները և 2-ամյա բարձրագույն մանկավարժական կոլեջները, ինչպես նաև համալսարանները։ Բարձրագույն կրթություն են տալիս Մալայայի ([[1959]]), Կուալա Լումպուրի Ազգային ([[1970]]), Պինանգի ([[1969]]) համալսարանները։ [[Կուալա Լումպուր]]ում են գտնըվում Մալայզիայի Ազգային գրադարանը ([[1971]]), Ազգային թանգարանը ([[1963]]):։
 
=== Գիտական Հիմնարկներ ===
Մալայզիայի խոշոր գիտական հիմնարկներից են. Բնական կաուչուկի հետազոտական ինստիտուտ ([[1925]], [[Կուալա Լումպուր]]), Գյուղատնտեսության ԳՀԻ ([[1969]], [[Կուալա Լումպուր]]), Բժշկական հետազոտությունների ինստիտուտը ([[1900]], [[Կուալա Լումպուր]]), Գիտական և արդյունաբերական հետազոտությունների ազգային ինստիտուտը ([[1970]]):։ Հումանիտար գիտությունների բնագավառում հետազոտություններ են կատարում Մալայզիայի Պատմության ընկերությունը, Մալայերենի և մալայական գրականության գործակալությունը ([[1959]]), Թամիլերենի ընկերությունը ([[1957]]):։
 
=== Գրականություն ===
Մալայզիայի գրականությունը ստեղծվում է մալայերենով, [[չինարեն]]ով, մասամբ թամիլերենով, ինչպես նաև [[անգլերեն]]ով: Հիմնականը մալայերենով գրականությունն է։ Նոր և նորագույն մալայական գրականությունն սկսվում է Աբդուլլահ բին Աբդուլքադիր Մունշիով ([[1796]]-[[1854]]):։ Մալայացի հերոսներով առաջին վեպերի հեղինակը Ահմադ բին Հաջի Մուհամմադ Ռաշիդ Թալուն է ([[1889]]-[[1939]]):։ [[1930]]-[[1940]]-ական թթ. գրականության մեջ ուժեղացան հայրենասիրական և հակագաղութային տրամադրությունները։
[[1945]]-[[1957]]-ին առաջատար տեղ գրավեցին ժողովրդի կյանքի հրատապ խնդիրներն արտացոլող բանաստեղծություններն ու պատմվածքները։ Քննադատական ռեալիզմի ուղղությամբ վիպագրության զարգացմանը նպաստեցին Հասան բին Մուհամմադ Ալին (ծնվել է [[1928]]) և հատկապես Ա. Աամադ Սաիդը (ծնվել է [[1935]]):։ Աստիճանավորների և քաղաքական գործիչների կաշառակերության մասին են գրում արձակագիրներ Հասան Իբրահիմը (ծնվել է [[1938]]), Ալիաս Ալին (ծնվել է [[1937]]), Շահնոն Ահմադը (ծնվել է [[1933]]):։ էթնիկական ու սոցիալական հակասություններին են նվիրված Ա. Աամադ Իսմայիլի (ծնվել է [[1924]]) և այլոց վեպերը։ Շատ ստեղծագործություններ կապված են գյուղացիության կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ (Իբրահիմ Օմար, ծնվել է [[1936]], Ցահյի Իսմայիլ, ծնվել է [[1940]], Աբդուլլահ Հուսեյն, ծնվել է [[1921]], Ալիաս Հարուն, ծնվել է [[1939]]):։
 
=== Արվեստ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մալայզիա» էջից