«Համշեն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ clean up, փոխարինվեց: → (18) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 75.
==[[Համշենահայեր]]==
Արաբական հալածանքներից խուսափող [[Համամ Ամատունի|Համամ]] և [[Շապուհ Ամատունի]] իշխանները [[789]]-[[790]]-ին, [[Վասպուրական]]ի [[Արտազ]] գավառից
XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս [[1489]]-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի [[հայ]] ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել [[Հեթում պատմիչ]]ը, [[1406]]-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։
==[[Համշենահայեր]]ի մահմեդականացումը==
XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի [[հայեր]]ի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ»
XIX դարում գավառակ էր [[Լազիստան]]ի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լեռնագագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարի 70-ական թթ. ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։ Համշենին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է [[Սև ծով]]ի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, [[Տրապիզոն]] ևն։ 1877-78-ի [[ռուս-թուրքական պատերազմ]]ից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են [[Ղրիմ]], [[Աբխազիա]], [[Բաթում]]։ Դարավերջին Օրդուի և Խոփայի [[հայեր]]ը հաստատվել են Նիկոմեդիայում
==Մշակույթը==
Տող 88.
==Ճարտարապետությունը==
[[Համշենահայեր]]ի հին և նոր բնակավայրերի կառուցապատման եղանակը կայուն և համատարած է եղել բնական պայմանների և ազգագրական համասեռության հետևանքով։ Անտառանյութի առատության շնորհիվ համշենահայերի շինությունները, դրանց լանջավոր կտուրները մեծ մասամբ փայտից էին, իսկ բնակելի տներում՝ հաճախ զուգորդված քարե պատերով։ Հնում կառույցները խզեկոճ
{{ՀՀՀ}}
|