«Բոգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (30), ։ → ։ (12), ՝ → ՝ (4), → (43), ), → ), , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 30.
}}
 
'''Բոգ''' ({{lang-lat|Gentiana}}), օձի դեղ, օձի սխտոր, ճնդիան, փինջան ծաղիկ, [[բոգազգիներ]]ի ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 400, ՀՀ-ում՝ 11 տեսակ՝ {{bt-armlat|բոգ ցրտակայուն|G. gelida}}, {{bt-armlat|բոգ ջրային|G. aguatica}}, {{bt-armlat|բոգ կովկասյան|G. caucasea}}, {{bt-armlat|բոգ հովանոցային|G. umbellata}} և այլն։
==Նկարագրություն==
Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 3-70 (100) սմ։ Տերևները երկարավուն-նշտարաձև են, հակադիր, նստադիր, ամբողջական։ Ծաղիկները մեկական են, խողովակազանգակաձև, երկնագույն, մանուշակագույն կամ կապույտ, հազվադեպ՝ դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը տուփիկ է։
==Կիրառական նշանակություն==
Որոշ տեսակներ (արմատները) դեղատու են. պարունակում են գլիկոզիդներ, [[ալկալոիդ]]ներ, [[ճարպ]]եր, [[շաքարներ]], [[ֆերմենտներ]], [[պեկտինային նյութեր]]։ Պատրաստուկները (լուծամզվածք, թուրմ, դեղափոշի) օգտագործում են մարսողության խանգարման ժամանակ և որպես [[լեղամուղ]], [[միզամուղ]], [[ճիճվամուղ]], վերքերն ապաքինող միջոց։ Գեղազարդիչ է և [[մեղրատու բույսեր|մեղրատու]]։
==Տարածումը Հայաստանում==
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ալպյան և ենթալպյան մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ լանջերին և այլն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բոգ» էջից